Փաշինյանի մշտական հաճախորդ Մարուքյանը Վանաձորում հանցագործության է մասնակցում. Արսեն Բաբայան (video)
Իշխանությունը Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնից գողանում է իշխանությունը, իշխանության յուրացում է կատարվում, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ, մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը։ Ժողովրդի մեծամասնությունն ընտրել է մեկ անձի, և Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, դատարանները, փորձում են գողանալ այդ իշխանությունը։ Իրավական բեսպրեդել է, ինչն այս իշխանությունների համար սովորական երևույթ է», - ասաց Արսեն Բաբայանը։
