Աննա Հակոբյանը շքեղ հանգի՞ստ է անցկացնում ԱՄՆ-ում․ քանի հազար դոլար է ծախսվել և ում կողմից (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իր կինը՝ Աննա Հակոբյանն աչքի է ընկել որպես թանկարժեք շրջագայությունների սիրահար։ Առաջին ամենաաղմկոտ շրջագայությունը 2018 թվականին ամուսնու հետ՝ պետական միջոցների հաշվին գաղտնի Դավոս գնալն էր։ Այն ժամանակ Politik.am-ը հետաքննական հոդված էր հրապարակել և մանրամասն ներկայացրել, թե ինչպես է Աննա Հակոբյանը գնացել Դավոս և ինչպես էին իշխանությունները փորձում թաքցնել այդ փաստը, բայց անհերքելի փաստերի հրապարակումից հետո ստիպված եղան ընդունել։

Փաշինյանի և իր կնոջ հաջորդ ամենաաղմկոտ շրջագայությունը չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելն էր, որը պետության համար արժեցավ ավելի քան 650 հազար դոլար։

Պատերազմից հետո էլ Աննա Հակոբյանն իր թանկարժեք շ0րջահայություններից չհրաժարվեց։ Նախորդ տարի պատերազմի ողբերգական ավարտից շաբաթներ անց Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա և այնտեղ էր անցկացնում տոնական հանգիստը։ Այդ ժամանակ էլ մամուլում եղան հրապարակումներ, որ Աննա Հակոբյանը հաստատվել է Մոսկվայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում և օգտվում է միայն ամենաճոխ ռեստորաններից։

Այս տարի էլ Աննա Հակոբյանն իր սկզբունքներին չի դավաճանել։ Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Աննա Հակոբյանը Սուրբ ծննդյան տոներից առաջ մեկնել է ԱՄՆ։ Դեկտեմ0բերի 21-ին Աննա Հակոբյանը Երևանից մեկնել է Մոսկվա, իսկ այնտեղից դեկտեմբերի 22-ին Լոս Անջելես։ Մեր ընթրեցողներից մեկը, ով նույն չվերթով մեկնել է ԱՄՆ, հասցրել է լուսանկարել Աննա Հակոբյանին։ Կառավարության մեր աղբյուրների պնդմամբ Աննա Հակոբյանին ուղեկցում է երկու թիկնապահ (մեկը երևում է կադրում), մեկ վարսավիր և մեկ գործավար։ Մեզ լուսանկար ուղարկած քաղաքացին տեղեկացրեց, որ առնվազն Աննա Հակոբյանն ու թիկնապահները ԱՄՆ են հասել բիզնես դասով։

 

Դեպի ԱՄՆ բիզնես դասի մեկ տոմսը արժե ավելի քան 2600 դոլար, այսինքն երեք տոմսը միասին կարժենա ավելի քան 7800 դոլար։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե Աննա Հակոբյանն ինչ հյուրանոցում է հաստատվել, բայց հաշվի առնելով նախորդ հրապարակված այցերը, կարելի է միայն ենթադրել, որ այն գերթանկարժեք հյուրանոցերից մեկն է և դա էլ իր և իր թիկնապահների համար (ըստ կարգի թիկնապահները ևս հաստատվում են իրենց պաշտպանյալի նույն հյուրանոցում և հնարավորինս մոտ սենյակում) արժեցել է առնվազն մի քանի հազար դոլար։ Մեզ հայտնի չէ նաև, թե ինչ ռեստորաններ և ժամանցի վայրեր է այցելել Աննա Հակոբյանը, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տանում ենք։

 

Աննա Հակոբայնի հետ կապ հաստատել չստացվեց և մեզ չհաջողվեց ստանալ իր մեկնաբանությունը։ Ուսումանսիրեցինք նաև իր հիմնադրած Իմ քայլը և Ժպիտների քաղաք հիմնադրամների պաշտոնական կայքերը՝ հասկանալու համար, արդյո՞ք հիմնադրամների գործունեության հետ կապված չէ իր այցը ԱՄՆ, բայց չգտանք որևէ լուր, որը ազդարարած կլիներ Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարվելիք գործնական այցի մասին։ Այս ամենից ելնելով այլ բան չի մնում եզրակացնել, քան այն որ Աննա Հակոբյանը որոշել է շքեղ հանգիստ անցկացնել ԱՄՆ-ում՝ հենց Սուրբ ծննդյան տոների ընթացքում։

 

 

Պատրաստ ենք հրապարակել նաև Աննա Հակոբյանի տեսակետն ու իր կողմից մեզ փոխանցվող փաստերը։ Հետաքրքիր կլինի լսել նաև, թե տիկին Հակոբյանն ում միջոցների հաշվին է մեկնել ԱՄՆ և իրականում որքան գումար է ծախսվել այս այցի համար։

դիտվել է 2307 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am