Քննարկվում է Ոստիկանության ապագան
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։ Այս օրերին իշխանական կուլիսներում ինտենսիվ քննարկում են, թե ինչպես պետք է լուծվի ուժային կառույցների ճակատագիրը. գրել է «Հրապարակ»-ը: «Քննարկվում է, որ, օրինակ, ոստիկանության համար ամենից հարմար կարգավիճակը կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմին լինելն է, ինչը բխում է նաև Սահմանադրության 159-րդ հոդվածից։ Ոստիկանությունում չեն ցանկանում դառնալ նախարարություն, որպեսզի ոստիկանապետն ԱԺ չգնա, հաշվետու չլինի, ստիպված չլինի ամբիոնից հարցերի պատասխանել, և այժմ լոբբինգ են անում ենթակա մարմին դ առնալու ուղղությամբ», - հավելել է թերթը։
