Արամ Սարգսյանի անարգանքը եղբոր եւ մոր հիշատակին

Մեկ տարի առաջ՝ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն առաջիններից էր, որ դարձավ Նիկոլ Փաշինյանի դրոշակակիր եւ սկսեց պրոադրբեջանական ագրեսիվ քաղաքականություն իրականացնել՝ Փաշինյանից շուտ հայտարարելով, թե Որոտանն ու Շուռնուխն իրականում ադրբեջանական գյուղեր են եւ Նիկոլ Փաշինյանը արդարացի է գտնվել՝ այն Ալիեւի ծննդյան օրը նվիրելով վերջինիս: Այդ ժամանակ այլեւս պարզ էր, որ մարդը միացել է Արցախի վաճառքի հայադավ գործարքին եւ փայ ունի Փաշինյանից ու պատրաստ է ամենաանհավանականին՝ մինչեւ անգամ ուրանալ եղբոր հիշատակը ու մի օր իր հարազատ եղբորն էլ կդատափետի ժամանակին «ադրբեջանական տարածքները» ազատագրելու համար: Չնայած Արամ Զավենիքչը նմանատիպ տեքստեր բառացի չի արտահայտել, բայց հասցրել է հակահայ այնպիսի արտահայտություններ անել, որոնք ավելին են, քան ուրանալ, անարգել ոչ միայն եղբոր, այլ ընտանիքի, սրբության սրբոց՝ մորը հիշատակը: Նա հերթական թրքամետ հայտարարությունն է արել, ասելով.<<Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում. պետք է մտածենք` ի՞նչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն>>:

Իհարկե, կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս անձնավորությանը, քանզի նա վաղուց այլեւս ինքնաոչնչացել է իբրեւ քաղաքական գործիչ, իբրեւ մարդ, իսկ վերջին երկու տարում՝ նաեւ իբրեւ հայ, ի վերջո, հայը, որի սիրտը կատարվածից հետո չի բաբախում վրեժի ցասմամբ, այլեւս վերջացած, կամ գուցե թրքացած մեկն է: Մարդ, ով կռիվ չունի ազգին սրի քաշած բարբարոսների դեմ , ով կարող է գնալ Եռաբլուր ու դրանից հետո էլ չհասկանալ՝ ով է ոչնչացրել ազգի սերուցքը, եւ վերջապես մարդ, ով պատմական հիշողություն չունի, իսկ ինչպես դասականը կասեր մարդն անասունից տարբերվում է հիշողությամբ, ամենավերջին բարոյազուրկն է: Բայց անդրադառնում ենք հենց միայն այն պատճառով, որ Զավենիչի մեկ անգամ էլ հիշեցնենք, թե ով է եղել իր եղբայրը, ինչ ընտանիքից է ինքը դուրս եկել եւ եթե մինեւ անգամ փողի համար թքած ունի մի ողջ ազգի, պետության գոյության վրա, ապա գոնե հարգի իր սրբություններին: Քանզի Վազգենի տեսակն է պահել ու դարձել անկախ Հայաստանի գոյության հիմքը, չլիներ նա, Փաշինյանի հայրենավաճառ քաղաքական հայրերը վաղուց էին Հայաստանը հանձնել թուրքին ու քիրվայություն արել ՝ նրա սրի տակ:
Եթե նա վաղուց մոռացել է սպարապետին ,ապա լուսահոգի մոր՝ Գրետա մայրիկի խոսքերը պետք է որ լավ հիշի: Վերջին տարիներին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ սպարապետի մայրը պատմում էր, թե ինչպես է արցախյան առաջին պատերազմի ժամանակ որդիների ետեւից վազել ավտոմեքենան, որ գնա կռվի դաշտ: Երբ ամուսինը նախատել է նրան, թե փոխանակ զավակներին հետ պահի , ինքը նրանցից առաջ է ընկնում, Գրետա մայրիկը հանդիմանել է՝.<Եթե ես այսօր չգնամ, թուրքը վաղը գալու է ինձ իմ տանը մորթի>>:
Որտեղից է եկել Արամ Զավենիչի այս կարգի թրքամետությունը, կարելի է հասկանալ, բայց իրեն հավատացյալ քրիստոնեա ներկայացնող այս անձը եթե մի ցորենի հատիկ հավատ կրեր իր մեջ, առնվազն այսպես չէր անարգի ոչ եղբոր, ոչ մոր հիշատակը : Ավելորդ է ասել, թե այս մարդը իբրեւ տնտեսագետ է վերլուծել իրավիճակը, քանի որ նա այնքան հեռու է տնտեսագիտությունից, որքան հայտնի կենդանին տուռնիկից, իսկ թե ինչու է նշանակվել ՀՀ վարչապետ, այդ մասին կարծում ենք՝ բոլորը գիտեն:

Անի Սահակյան

դիտվել է 4921 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am