Իշխող ուժը ուզում է խլել վանաձորցու քվեն եւ նրան աջակցում է ԼՀԿ–ն. «Մամիկոն Ասլանյան» դաշինք (video)
Վանաձորի ավագանու չկայացած անդրանիկ նիստում «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը հայտարարեց, որ իշխող ուժը փորձում է խլել վանաձորցու քվեն:
Նա նախ ներկաներին շնորհակալություն հայտնեց, որ հարգել են ու եկել՝ մասնակցելու նիստին. «Չգիտեմ, երջանիկ պատահականությամբ, թե՞ ոչ, այսօր Վանաձորի ազհաբնակչության մեծամասնության քվեն ստացած դաշինքի ղեկավարի ծննդյան օրն է։ Առաջարկում եմ ծափահարություններով շնորհավորել»,-ասաց Դոխոյանն ու նրա խոսքին հետևեցին բարձր ու երկարատև ծափահարություններ։
