Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ծեծեք-ջարդեք ինձ, որ իշխանությունը վերցրեք

 ՏԻՄ-երում իշխանությունների պահվածքը վերջին ամիսներին հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ գնով իշխանությունը չի զիջելու ուրիշներին, ճիշտ հակառակը՝ նա պատրաստ է զոռբայությամբ, ճնշումներով, սպառնալիքներով, երբեմն էլ մարդկանց բանտ նստեցնելով զավթել համայնքներում իշխանությունը:
Օրինակ` չնայած Առուշ Առուշանյանը բանտից էլ համոզիչ հաղթանակ է տարել, բայց նա թքած ունի ժողովրդի ընտրության վրա եւ շարունակում է քաղաքական նկրտումներով Առուշանյանին փակված պահել: Մամուլը գրում է, որ իշխանությունը օրենք է ուզում փոխել, որ նրա փոխարեն իր ուզած մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակի:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո իշխանությունը համատարած ռեպրեսիաներ սկսեց բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ թեկնածուները չէին հաղթել կամ իշխանության օգտին կոալիցիաներ ստեղծվելու նախադրյալներ չկան: Առաջին <զոհերից> մեկը Վարդենիսի ընդդիմադիր թեկնածուներից մեկն է, նա մի քանի շաբաթ է կալանավորված է, Վանաձորում գրեթե հաղթած Մամիկոն Ասլանյանին են մեկ շաբաթ առաջ կալանավորել, Թալինում իշխանությունները խառնել էին կրիմինալ տարրերին, Չաղ Ռուստամի արկածների մասին մի քանի շաբաթ է մամուլը գրում է, Վեդիում իրավիճակի անելանելիությունը իշխանություններին մղեց նոր ընտրությունների, մի շարք համայնքներում սպառնալիքներով կոալիցիաներ են ձեւավորել: Իսկ այն, ինչ այս օրերին կատարվում է Փարաքարում, պարզապես զարհուրելի է:
Քաղպայմանագիրն ամեն ինչ անում է, որ խլի իշխանություն 48 տոկոս ձայն ստացած Ապրելու երկիր կուսակցության թեկնածուից: Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, գրեթե հաղթած թիմը պնդում է, որ հենց իրենց թեկնածուն պետք է ստանձնի համայնքի ղեկավարումը, քանի օր ընտրվել է օրենքի տառին համապատասխան, ՔՊ-ն դաշնակից թիմի հետ ունենալով մանդատային առավելություն պնդում է իր թեկնածուի լեգիտիմությունը: Թեկնածուների երդմնակալության օրը Փարաքարը վերածվեց բողոքի արենայի, փողոց էին դուրս եկել երկու համայնքապետերի կողմնակիցները, տասնյակ ոստիկաններ իրավիճակը հանդարտեցնելու պատրվակով պարզապես անցան ջարդարարության, մի խոսքով՝ իսկական սոդոմ-գոմոր, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու իր հայրենավաճառ իշխանությունն են: Այս մարդու գերագույն նպատակը հային հայի դեմ հանելն է, երկրում խժդժություններ անելը: Այս մարդու գործողությունները ՏԻՄ-երում վկայում են մի բանի մասին, ավելի ճիշտ դրանցով նա ուղիղ ասում ՝է, որ ոչ մի ճանապարհով չի պատրաստվում իշխանություն հանձնել, հակառակը՝ ծեծով, ջարդով ինքը վերցնելու է իշխանությունը բոլոր համայնքներից, եւ ուրեմն նույնն էլ մեսիջ է հղում իր ընդդիմադիրներին:

Անի Սահակյան

դիտվել է 2409 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am