Համբուրգում ավարտվել են Պուտինի ու Թրամփի բանակցությունները
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:Զրույցը շարունակվել է 2 ժամ 15 րոպե։ Դա նախագահների առաջին անձնական հանդիպումն էր։ Մինչ այդ առաջնորդները միայն հեռախոսով են շփվել։ Հանդիպմանը մասնակցել են միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները։ Երկու առաջնորդների հանդիպումը սկսվել է ծրագրվածից մի փոքր ուշ։ Լրագրողներին միայն առաջին երկու րոպեներին են թույլատրել ներկա գտնվել հանդիպմանը։ Լրագրողներին միայն առաջին երկու րոպեներին են թույլատրել ներկա գտնվել հանդիպմանը։
