Ինչ են քննարկել Պուտինը և Թրամփը. հայտնում է ՌԴ նախագահը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում առկա իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարին և կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր: «Ես շատ երկարատև զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահի հետ: Կուտակվել են բազմաթիվ հարցեր. այնտեղ և Ուկրաինան է, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր»,- ասել է Պուտինը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում: Հաղորդում ՝ «Ռիա նովոստի»-ն:
