ՊՇՌ թեստերի մասին ՍԴ հայտնի որոշումը մնաց Կարեն Անդրեասյանի վրա

 

Սահմանադրական դատարանը ՔՈՎԻԴ 19-ի դեմ չպատվաստված քաղաքացիների՝ իրենց հաշվին թեստավորման պահանջը, որը սահմանված է առողջապահության նախարարի հրամանով, ճանաչել է սահմանադրությանը հակասող։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով նախատեսվում էր, որ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին:
Տրված էր նաև կարգավորում, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման վրա։
Բարձր դատարանի որոշման հրապարակումից հետո ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել առողջապահության նախարարությունը։

<<Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։
Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Նախարարի հրամանի բոլոր հավելվածների. «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:
Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական>>,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Սրանով Անահիտ Ավանեսյանի գլխավորած գերատեսչությունը կարծես թե հարցի պատասխանատվությունը փորձում է հանել իր վրայից՝ այն տեղափոխելով այլ՝ մասնավորապես արդարադատության նախարարության տիրույթ։
Բանն այն է, որ ցանկացած նորմատիվ բնույթի իրավական ակտ, մինչև ուժի մեջ մտնելը, մասնագիտական փորձաքննություն է անցնում արդարադատության նախարարությունում։ Եվ եթե արդարադատության նախարարությունը չտա համաձայնություն, ապա իրավական ակտն ուղղակի չի կարող հաստատվել և մտնել ուժի մեջ։
Առողջապահության նախարարության հրապարակած տեքստում շատ պարզ ասվում է, որ առողջապահական տեսանկյունից Անահիտ Ավանեսյանի հրամանը հիմնավոր է՝ ՊՇՌ թեստի հանձնումը իրավաչափ է, քանի որ բխում է հանրային առողջության պահպանման շահերից։ Սահմանադրական խնդիրն առաջացել է պայմանավորված բացառապես այն հանգամանքով, որ քաղաքացուն պարտադրվել է թեստավորվել իր հաշվին։ Բայց սա արդեն առողջապահական խնդիր չէ՝ իրավունքի խնդիր է, որի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, այս դեպքում ի դեմս արդաադատության նախարարության, որը չի կասեցրել մարդու իրավունքի խախտում ենթադրող իրավական ակտի ընդունումը և կիրառումը։
Պարզ է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բազմաթիվ քաղաքացիններ կարող են դատական հայց ներկայացնել և ետ ստանալ թեստի համար վճարած իրենց գումարները։ Բացի այդ՝ թեստավորման համար այսուհետ պետք է վճարի կամ գործատուն կամ էլ պետությունը։ Բայց ու՞մ հաշվին։ Խիստ կարևոր այս հարցի պատասխանը պետք է տա կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի և Կարեն Անդրեասյանի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1593 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am