Արցախում վիրավորված 3 զինծառայողների առողջական վիճակը ծանր է
Հուլիսի 7-ին հակառակորդի կողմից օգտագործված զինատեսակներից վիրավորումներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:Կայքերում տեղեկություններ կան, որ զինծառայողները վիրավորում են ստացել գլխի եւ ոտքի շրջաններում: Նրանք դեռ հետազոտվում են:Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):Հուլիսի 7-ին հակառակորդի կողմից օգտագործված զինատեսակներից վիրավորումներ ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Կայքերում տեղեկություններ կան, որ զինծառայողները վիրավորում են ստացել գլխի եւ ոտքի շրջաններում: Նրանք դեռ հետազոտվում են: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի արկակոծության հետեւանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
