Սիլուանովը մանրամասներ է հայտնում G20-ից
Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի ընթացքում պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել: Միայն խոսվել է պրոտեկցիոնիզմից և առևտրային սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Անմիջականորեն պատժամիջոցների հարցը չի բարձրացվել: Խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային ու ֆինանսների շարժի սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:
