Հայկ Մարությանը կդառնա՞ Փաշինյանի «պրոյեկտը»

Հեղափոխությունը հերթով խժռում է իր զավակներին, հերթը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանինն էր, որ կանգնած էր հեղափոխության ակունքներում, հրապարակներից տուն չէր գնում, հեղափոխությունից հետո, ի վերջո, վարձահատույց եղան նրան՝ հանձնելով Երեւանի կառավարումը: Հայկ Մմարությանը կամ հանրությանն առավել հայտնի Կարգին Հայկոն առաջիններից էր, եթե չասենք առաջինը, որ Հայաստանում գցեց ազգը, հասարակությունը պառակտելու սերմերը, մարդկանց բաժանեց սեւրի ու սպիտակների, դարձավ փաշինյանական ավերիչ իշխանության հենասյուներից մեկը: Իսկ երբ հասկացավ, որ հեղափոխությունը ամբողջությամբ սուտ է եւ հեղափոխականները արատավոր գործելաոճով գերազանցում են նախկիններին, խզեց կապը թիմի հետ ու հայտնվեց Փաշինյանի թիրախում: Այսօր Նիկոլ Փաշինյանը ավագանու ոհմակի միջոցով խժռեց հեղափոխության հարազատ զավակին եւ անվստահության գործընթացի արդյունքում նա պաշտոնանկ արվեց: Բայց մինչ այդ Մարությանը հանդես եկավ իշխանություններին քննադատող աղմկոտ մի ելույթով, մեղադրեց Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ական մեծամասնությանը հեղափոխության ուղղուց շեղվելու և նախկին իշխանության արատավոր բարքերը շարունակելու մեջ: Մարությանի հայտարարությունները կարելի է ասել հաղորդում են հանցագործության մասին:
Դիցուք՝ Մարությանը պնդում է, որ այս տարիներին տարբեր առիթներով իրեն են զանգել բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք և պահանջել քաղաքապետարանի այս կամ այն աշխատակցին հեռացնել աշխատանքից՝ վատ քոմենթի կամ ստատուսի պատճառով: Սա, անշուշտ, պաշտոնեական դիրքի չարաշահման դասական օրինակ է: Ասաց նաեւ՝ տարատեսակ պաշտոնատար անձինք զանգահարել են իրեն և փորձել իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալ:
Մարությանը հայտարարեց, որ ի տարբերություն մյուս պետական գերատեսչությունների՝ քաղաքապետարանը ամենաակտիվն է պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ, սա նշանակում է արդյոք, որ մյուս գերատեսչություններում չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: Նշեց՝ կառավարությունը օրինականացնում է նախկին և գործող պաշտոնյաների ապօրինի տները, կառույցները՝ 912-Ն որոշման հիման վրա:
Հայկ Մարությանն ըստ էության հանրության առջեւ փռեց հայրենադավ ու կոռոպցիոներ իշխանության կեղտոտ սպիտակեղենը,անձամբ խոսեց իշխանության ապօրնի ու անխոհեմ քայլերի ու որոշումների մասին, որոնց երեք տարի շարունակ անդրադառնում է ազատ մամուլը, ընդդիմադիր որոշ գործիչներ, սակայն դրանից հետո հայտնվում են Փաշինյանի իշխանության թիրախում:
Հայկ Մարությանը տարակուսանք էր հայտնում՝ այն մարդիկ են իրեն մեղադրում հեղափոխությունից շեղվելու մեջ, որոնք «երկրի համար էս նեղ պահին 200․000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար»:
«Պատկերացնում ե՞ք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը՝ դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ։ Ու կարծում եմ, ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում, ընդ որում, առանց վարորդի, ինքս եմ վարում (թիկնապահի մասին, բնականաբար, խոսք չկա): Երբեք, երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝ լավ չի, սա նորմալ ա։ Որովհետև դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետև 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածի, սեփական կոմֆորտի մասին մտածի։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհողություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ»:
«Զզվանք ու ցավ ապրեցի լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն և ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասել և ինչ թեմա ասես շահարկել»,- սա էլ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի բազմիցս խմբագրված խոսքն է Հայկ Մարությանին: Բայց սա դեռ ամբողջը չէ, պետության երկրորդ պաշտոնյայի գրառման մյուս տողերը կարդալիս դժվար կլինի գուշակել՝ դրա հեղինակը ԱԺ նախագահ է, թե մի շարքային փողոցային. «Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:
Չե´մ ասի...
Դրա փոխարեն գնա, վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:
Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:
Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:
Ամո՛թ քեզ, Տկզար»,- գրել է ԱԺ երկրորդ պաշտոնյան: Ինչպես ասում են՝ երկուսդ էլ ճիշտ եք, թե Հայկ Մարությանը, որը Փաշինյանին ու իր ուսապարկերին մեղադրում է հեղափոխական արժեքներից շեղվելու մեջ, թե Ալեն Սիմոնյանը, որի գրառման հետեւյալ տողերը` «Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն և ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասել և ինչ թեմա ասես շահարկե», կարելի է պրոյեկտել ցանկացած հայրենադավ իշխանականի, այդ թվում իր վրա: Սակայն չի բացառվում, որ այս ամենը շոու է՝ էժանագին շոու, որը համետղ բեմադրվում է հետին նպատակներով: Ըստ ամենայնի՝ Փաշինյանը հասկացել է, որ իր հաճախորդաց դասում մի «շնորհալի» հաճախորդ չկա, ուստի հարկավոր է ապագայի համար սեփական թիմից , սեփական ընդդիմություն կերտել, ուստի փորձում է Հայկ Մարությանի տարբերակը, եթե ոչ համապետական մակարդակում, ապա Մարությանին կարող է երկու տարի հետո իբրեւ թունդ ընդդիմություն Երեւանի ընտրություններում խաղարկել:

Անի Սահակյան

դիտվել է 932 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am