Փարաքար համայնքում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել: Այասօր նախատեսված է նոր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն բանն այն է, որ միանգամից երկու թեկնածուներ իրենց համարում են ընտրված:
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել ավագանու 11 ձայներով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Հիմա նախատեսված է, որ ժամը 10-ին տեղի կունենա Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը, իսկ ժամը 12-ին՝ «Ապրելու» երկիր կուսակցության թեկնածուի երդմնակալության արարողությունը:
Այս պահին այստեղ հավաքվել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները:
«Ես այստեղ եմ, որովհետեւ Վոլոդյա Գրիգորյանը կրել է: Սա սոցապնախարար Նարեկ Մկրչյանի քայլերն են: Նախարարին կանչեք էստեղ: Ինքը ստիպում է, որ համայնքապետ պետք է լինի Դավիթ Մինասյանը: Փաշինյանը մեր ձայներով է դարձել վարչապետ, նենց որ հիմա էլ Վոլոդյա Գրիգորյանը պետք է մեր ձայներով լինի համայնքապետ: Մենք պահանջում ենք, որ էստեղ գան Փաշինյանը, Պապիկյանը, Նարեկ Մկրտչյանը: Ոստիկաններին ինչի՞ եք բերել էստեղ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը