Թուրքիան ու Ադրբեջանը կարող են օգտվել ՀՀ ճանապարհներից. Չքողարկված բացահայտում

Հայկական կողմը պատրաստ է այցելել ինչպես Բաքու, այնպես էլ Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները, երեկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը Հայաստանը տեսնում է երկկողմ ձևաչափով, բայց, եթե առիթ լինի այս հարցը քննարկելու «3+3» ձևաչափով, ևս կօգտագործվի այդ առիթը։ «Անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ են մեկնել Անկարա, և Բաքու, ինչպես նաև ընդունել այս երկրների պատվիրակություններին Երևանում», - ասել է Գրիգորյանը։

Սա դեռ ամենը չէ...

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ «պարզաբանում» է տվել «միջանցքային» հարցի շուրջ, և ինչպես կարելի էր ենթադրել, հայկական կողմը կարող է «Միջանցքի» անվանումը փոխել, բայց բովանդակությունը մնալ նույնը...

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցքի մասին ցանկացած քննարկում մեզ համար «կարմիր գիծ» է։ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքի վերաբերյալ որևէ հարց։ Եթե միջանցքներ ասելով Թուրքիան նկատի ունի Հայաստանի ճանապարհները որպես ՀՀ սուվերեն տարածք օգտագործելը, ապա մեր մոտեցումները համընկնում են», ասել է Արմեն Գրիգորյանը։

Այլ կերպ ասած՝ պաշտոնական Երևանը ՀՀ ինքնիշխանության-իրավասության համատեքստում պրոբլեմ չի տեսնում, որ Թուրքիան ու Ադրբեջանն օգտվել ՀՀ ճանապարհներից:

Այսինքն, ենթադրենք, մի կետում ՀՀ անցակետը ստուգում է իրականացնում, մինչև մյուս կետ հասնելը՝ թուրքական, ադրբեջանական բեռնափոխադրողները, ավտոմեքենաները ազատ են լինելո՞ւ ՀՀ տարածքում ինչ ցանկանան, անե՞ն...

Նկատենք, որ հարևան Իրանը դեռ շարունակում է բավական անհանգստացած լինել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցով: Հայաստանի գործընկերների հետ հանդիպումներում Թեհրանը պարտադիր շեշտում է Իրանի համար «կարմիր գծերի» սահմանները՝ հստակ մտավախություն ունենալով, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարող է խնդրահարույց վիճակ ստեղծել նաև Իրանի համար:

Բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում, որ Ադրբեջանի բարեկամական երկիր Իսրայելը կարող է Ադրբեջանի տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի գործողությունների, և այս վտանգը մինչև հիմա գոյություն ունի:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն իր խոսքում կարևորել է Հարավային Կովկասի դերը ԻԻՀ համար:

Մասնավորապես ընդգծել է, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին նշել է Հայաստանի կարմիր գծերը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ: ԱԽ քարտուղարը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4895 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am