Հայկ Մարությանի կոշտ ելույթը (video)

Այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իրեն անվստահություն հայտնողներին։

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում, աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Քանի որ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը», - հայտարարեց Մարությանը։

Նա հիշեցրեց՝ հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը ստեղծվելիս ավագանու առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

«Սա հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական ներկապնակը», - ասաց քաղաքապետը։

Նա որպես «կարևոր նրբություն» հիշեցրեց, որ հեղափոխական թիմն ընտրությունների չգնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո.

«Ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ նրա համար, որ ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ Եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։

Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից։ Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է»։

Մարությանն ասաց, թե ավագանու անդամները, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այդ մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը։

Նա ասաց, թե այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցության ընկերներն ասում են, թե Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից.

«Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից:

2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է, փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում՝ գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական, հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։

Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավվել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում սրա մասին։

Ուրեմն բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք», - հայտարարեց Հայկ Մարությանը:

դիտվել է 813 անգամ
Լրահոս
ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am