Անարդարության դեմ անարդարությամբ չենք կարող պայքարել. գլխավոր դատախազ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով անարդարության դեմ Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմին և թե ինչ միջոցներով են պայքարելու, ասաց, որ անարդարության դեմ անարդարությամբ չենք կարող պայքարել: Ինչպես ասաց, պետք է պայքարել միայն արդարացի ճանապարհով: Այնուետև խոսելով պաշտոնյաներ հարստանալուց, ասաց, որ հիմնավոր չէ այդ պնդումը. «Համընդհանուր գնահատականներ տալու փոխարեն` ես ունեմ իմ լիազորություններն իրականցնելու օրենքով նախատեսված հիմքերը»:
