Թուրքիայում հղի սիրիացի կնոջ սարսափելի սպանությունը մեծ իրարանցում է առաջացրել
Թուրքիայի Սաքարյա նահանգում սիրիացի կնոջ և նրա 10 ամսական երեխայի սպանությունից հետո Սաքարյաի բնակիչները բողոքի ցույց են իրականացրել Սաքարյաի կենտրոնական ոստիկանատան մոտ, որտեղ գտնվում են երիտասարդ կնոջը սպանած հանցագործները: Բնակիչները պահանջել են ոստիկաններից իրենց ձեռքը հանձնել մարդասպաններին և հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Կինը և երեխան սպանվել են մի քանի օր առաջ:

