Սիրո եւ բռնաբարության արանքում. ում դարդն է լացում ՔՊ-ականը

Հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանի թիմում հանգրվանած երբեմնի զինվորական Գագիկ Մելքսնյանը, որ 2000-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ-զինված ուժերի թիկունքի պետ է աշխատել, ամեն անգամ ապշեցնում է իր ապազգային հայտարարություններով:

Զինվորականի իր երդմանը դավաճանած, պետությանը թիկունքից հարվածած եւ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժմանը միացած այս նախկին զինվորականը, որ ոչ վաղ անցյալում ընդդիմադիր ազատամարտիկ էր հանդես գալիս, իսկ հիմա հայրենադավի թիմակից, նոր ցնդաբանություն է դուրս տվել, այս անգամ՝ գերիների վերաբերյալ: Ի պատասխան Ալիեւի հայտարարության, թե Հայաստան վերադարձած գերիներին ձերբակալում ու կանալանավորում են, Մելքոնյանը խրոխտ պարզաբանել է, թե լավ են անում:

Ալիեւն այդքան հումանիստ է, եւ իբր մտածում է մեր գերիների ապագայի մասի՞ն, մենք մեր գերիներին հետ գիտենք ինչպես վարվել: Այս մասին դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայ գերիներին վերադարձնելուց հետո Հայաստանում նրանց կալանավորում են, գուցե նաեւ խոշտանգում եւ իրենք դա հաշվի կառնեն:
«Բա, գերին վերադառնալուց հետո պետք է ասի, թե ինչ ձեւով գերեվարվեց, որ դա չդառնա խասյաթ: Թուրքը 200 մետրից գալիս ա, մենք ձեռքերը բարձրացնում ենք ու գնում, հանձնվում ենք: Ամեն ինչ իր կարգն ունի: Հասկացանք, գերի է ընկել, ամեն ինչ էլ պատահում է, բա չասի՞՝ մեր հրամանատարը դավաճան է, մեզ գերի գցեց»,-ասել է պատգամավոր Մելքոնյանը:
Դիտարկմանը, որ շատ դեպքերում չկրակելու հրաման է եղել, դրա համար էլ գերի են ընկել, պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց. «Բա մենք չիմանա՞նք, թե ով է նման հրաման տվել: Բա գնացել էր քեզ էր պաշտպանում էդ տղեն, պետք է պաշտպաներ, ոչ թե գերի ընկներ, որ գային ձեզ էլ բռնաբարեին»: Իհարկե, դեռ մեծ հարց է՝ ադրբեջանցիները Հայաստանում կնախընտրեին բռնաբարել, թե կրքոտ սիրով զբաղվել, հատկապես, որ Գագիկ Մելքոնյանի թիմակիցները անբռնազբոս սիրով ու գորովանքով են լցված կիրթ ու կառուցողական Ալիեւի եւ իր ժողովրդի հանդեպ, պատրաստ են նրանց հետ բարիդրացիության, հրապարակավ պնդում են, որ Ադրբեջանում մեր գերիները ոչ թե խոշտանգվում են ինչպես ՄԻՊ Արման Թաթոյանն է իր զեկույցներում բազմիցս արձանագրել, այլ պահում են սիրո եւ համերաշխության մթնոլորտում, գուրգուրում ու փայփայում են մեր հայրենակիցներին, չաղացնում, հոգ տանում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում ադրբեջանցի գերիներին: Այսինքն` Հայաստանում, ի դեմս իշխանության,  կա մի ստվար զանգված, որը գրգռված սպասում է սիրելի եւ տենչալի ադրբեջանցիներին,  ինչու ոչ նաեւ սիրով զբաղվելու համար: Ուստի , պարոն Մելքոնյան, հոգաչափ շնորհակալություն ենք հայտնում մեր մասին մտածելու համար, բայց ավելի լավ կլինի ձեր մասին մտածեք, որովհետեւ վստահ ենք, որ առաջինը ձեզ հետ են սիրով զբաղվելու, իսկ երբ հոգնեն գուցե անցնեն բռնաբարությունների: Թեպետ դուք ամեն բան կանեք, որ նրանք ձանձրանալու, հիասթափվելու ժամանակ չունենան, արդեն իսկ յուրացրել ու կիրառում եք իրենց լեզուն եւ հրապարակավ հայտարարում, թե գերիների մոտ <<խասյաթ>> չդառնա…Պարոն Մելքոնյան, պետք չէ բոլորին ձեր արշինով չափեք, եթե ձեր իշխանության մոտ, իսկապես, խասյաթ է դարձել հայրենավաճառությունը, հող տալը, զոհեր ու գերիներ հանձնելը, դա չի նշանակում, որ Հայաստանում բոլորն այդ կարգի ապազգային են, որ կգերադասեն գերի ընկնել, ենթարկվել ալիեւյան ռեժիմի բարբարոսություններին : Իսկ եթե գերի ընկնելն այդքան լավ բան է, մենք դեմ չենք,խոստանում ենք ձեր նկատմամբ լինել առավել ներողամիտ, եթե դուք <<խասյաթ>> դարձնեք ու մի քանի ամիսը մեկ գերի ընկնեք՝ Հայաստանի օդը մաքրելով ձեր ապազգային ներկայությունից:

Անի Սահակյան

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am