Հայկ Մարությանը կխոսի (video)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, անպատասխան թողեց իր հրաժարականի պահանջի մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է:
