Ձախողված առեւտուր. ով ում «քցեց»

Փարաքար խոշորացված համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Ինչպես ամենուր, Նիկոլ Փաշինյանը իր թիմով որոշել է նվաճել նաեւ այս համայնքը՝ չնայած այն բանի, որ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Քաղպայմանագիրը այստեղ հաղթանակ չի տարել, նույնիսկ առաջաատարը չէ:
ՏԻՄ ընտրություններին մասնակից երեք ուժերից ամենաշատ ձայնը հավաքել է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով:

Ավագանու առաջին նիստը անցավ բավականին արտասովոր եւ դրամատիկ վիճակում: Նիստը ցուցադրվում էր ուղիղ հեռարձակմամբ: Համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեցին միաժամանակ եւ Ապրելու երկիր կուսակցությունը եւ Դավիթ Մինասյան դաշինքը: Սակայն նիստը վարողը հրաժարվեց գրանցել վերջինի թեկնածուն՝ պատճառաբանելով, որ գրավոր դիմումով պետք է ներկայացվեր: Այսպես մի քանի անգամ նիստն ընդմիջվեց, Դավիթ Մինասյան դաշինքի ավագանու անդամները ընդմիջում էին վերցնում, որ իրավիճակը փորձեին շտկել: Մի քանի ժամ տեւած նիստի հեռարձակումն ավարտվեց, ապա Ապրելու երկիր կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ իր թեկնածուն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար, դրանից հետո Դավիթ Մինասյան դաշինքի անդամները ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեցին, որ նիստ է ընթանում եւ Քաղպայմանագրի հետ ընտրում են համայնքի ղեկավար: Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հայտարարվեց, որ Դավիթ Մինասյանը ստանալով 11 ձայն ընտրվել է համայնքի ղեկավար:

Նշենք, որ Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:
Այսպիսով կարելի է հասկանալ, որ Փարաքարում ՔՊ-ն խարդախությամբ որոշեց տիրանալ համայնքի ղեկավարի պաշտոնին՝ առանց գրանցելու իր թեկնածուին, առանձին քվեարկություն կազմակերպեց՝ իհարկե, դա արեց այլ թեկնածուի դեմքով, որպեսզի շատ քննադատության չարժանանա:
Իսկ մինչ այդ մամուլում լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ի ու Ապրելու երկրի միջեւ են բանակցություններ ընթանում, իշխանությունն ակնկալում էր Վանաձորում ԱԵ-ի աջակցությունը, որի դիմաց խոստացել էր Փարաքարը հանձնել Ապրելու երկիր կուսակցությանը: Հավանաբար առեւտուրը չի կայացել եւ իշխանությունը սովորության համաձայն որոշել է նվաճել համայնքի ղեկավարի պաշտոնը՝ չունենալով առաջնային մանդատ:

Անի Սահակյան

դիտվել է 2931 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am