«Զանգեզուրի պլան». Հայ-թուրքական օրակարգի թիվ 1 թեման

Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն, երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Պաշտոնական Երևանը, սակայն, չի հստակեցնում՝ հանդիպման ժամկետն արդեն պարզ է, թե ոչ։ Արտգործնախարարության խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։

«Ազատությունը» երեկ հարցում է ուղարկել ԱԳՆ-ին՝ հետաքրքրվելով, թե ինչ օրակարգով է Հայաստանը սկսում երկխոսություն, ինչպես է արձագանքում Անկարայի՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Սյունիքով անցնող միջանցքին կապելու փորձերին և այլն։ Պատասխան չի ստացվել։

Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Չավուշօղլուն ընդգծել է՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։ Իսկ «3+3» ձևաչափը բոլորի համար պարզ է, որ թուրքական նախաձեռնություն է, որն առաջ է մղում ոչ միայն Անկարան, այլև Մոսկվան:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը նախկինում հայտարարել էր, որ պատրաստ է մասնակցել «3+3» ձևաչափին, եթե այնտեղ չի քննարկվելու որևէ հարց, որով զբաղվող հարթակ արդեն գոյություն ունի, ինչպես ղարաբաղյան հարցի պարագայում Մինսկի խումբն է:

Իսկ ի՞նչ պիտի քննարկվի «3+3» ձևաչափում...

Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, դեռ հայտնի չէ, թե այս ձևաչափի նպատակը, բացի ամպագոռգոռ ցանկություններից՝ ինչ է լինելու գործնականում:

Եվ ի վերջո, եթե պաշտոնական Երևանը դեմ չէ, պետք է ասեն, թե «3+3»-ի ֆորմատում հայկական կողմն ի՞նչ օրակարգով է ներկայանալու: Մեր հասարակությունը, մինչդեռ ոչ մի պատկերացում չունի այդ մասին:

Նույնն, ի դեպ, վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին...

Հայ հասարակությունը չգիտի, թե պաշտոնական Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ինչ զիջումների է պատրաստ:
Չէ՞ որ Անկարան գալու է այդ բանակցություններին՝ ունենալով իր նախապայմանները: Որևէ մեկը կասկածո՞ւմ է դրանում:

Թուրքիան ու Ադրբեջանը հստակ դրել են արդեն նախապայման՝ չեն էլ թաքցնում, դա՝ «Զանգեզուրի միջանցքն» է:

Հաջորդը Հայոց ցեղասպանության հարցն է, որը Անկարան ցանկանում է մոռացության տալ: Թուրք բանագնաց Սերդար Քըլըչը, որն առաջիկայում բանակցելու է Ռուբեն Ռուբինյանի հետ, աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված իր հետևողական աշխատանքով՝ նամակներ հասցեագրելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ու Կոնգրեսի պալատներին, իսկ այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» բառի կիրառումից հետո էլ նա Բայդենի հանդեպ քննադատական հայտարարություններով է հանդես եկել։ Ապրիլի 24-ին բազմաթիվ թվիթերյան գրառումներից մեկում նա հրապարակել էր թուրք դիվանագետների անուններ, որոնք, ըստ Քըլըչի «սպանվել են հայ ահաբեկիչների կողմից»։ «Սա կոնկրետ փաստ է, ոչ թե առասպել, ինչպես, այսպես կոչված, ցեղասպանությունը», - գրել է Քըլըչը։

Այնպես որ պարզ է, թե Անկարան ինչ օրակարգով է սկսելու բանակցությունները:
Ի դեպ, նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման համատեքստում նաև հայտարարել է` Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ 2020թ. սեպտեմբերից Թուրքիան առանց որևէ հիմնավորման օդային տարածքը փաստացի փակել է Հայաստանում գրանցված օդանավերի առջև։ Սակայն այս արգելքը Թուրքիան կիրառել է փաստացի և ոչ հատուկ հայտարարություն կամ այսպես կոչված` աէրոնավիգացիոն տեղեկություն հրապարակելով, ինչպես պահանջում է կարգը։ Մինչդեռ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է գնալ նման քայլի, իսկ Անկարան փաստորեն խախտել է նույն կոնվենցիան։

Այսպես, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։ Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը և Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել և ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։ Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչվի։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am