Trump Tower-ի մոտ զինված մարդու են ձերբակալել
New York Daily News-ը հայտնում է,որ նետող դանակներով զինված մի տղամարդու են ձերբակալել Նյու Յորքում նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Tower երկնաքերի մոտ: Ձերբակալվածը եղել է տղամարդ եւ հագնված է եղել զրահաբաճկոն: Նա 52-ամյա Ադամս Բենիտեսը մուտք է գործել շենք, որտեղ նրան կանգնեցրել է Գաղտնի ծառայության գործակալը: Տղամարդը ստել է, ասելով, որ ինքը սենատոր է եւ ցանկանում է հանդիպել նախագահի դստեր` Իվանկա Թրամփի հետ: Ապա նաեւ հայտարարել է, որ հանդիսանում է շենքի սեփականատերը: Ձերբակալվածն ուղարկվել է` հոգեկան առողջության կենտրոն:
