Պուտինն առաջին հայտարարությունն է արել G20-ում
Արդեն տեղեկացրել ենք,որ Համբուրգում մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթնաժողովը,որը կտեւի երկու օր: Նախատեսված երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներում քննարկվելու են մոլորակի հիմնական խնդիրներն ու հարցերը. Սիրիա, Ուկրաինա, Հյուսիսային Կորեա, էկոլոգիա եւ այլն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Մեծ Քսանյակի գագաթնաժողովի մասնակիցներին միավորվել ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար:
