Մերկելն ու Էրդողանը դռնփակ կխոսեն
«Անադոլու» լրատվական գործակալությոան փոխանցմամբ, G20-ի շրջանակներում Atlantic Kempinski հյուրանոցում դռնփակ հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպման օրակարգի եւ մյուս մանրամասների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Նշենք, որ այս հանդիպումը բավական կարեւոր է թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս լարված ֆոնին:
