Ելք-ը գուժեց Կարեն Կարապետյանի մոտալուտ հրաժարականը

Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումն ի տարբերություն հանձնաժողովների, բավականին աշխուժ է անցնում։ Կարեն Կարապետյանի կառավարությանը քննադատում են բոլորը, չեն աջակցում եւ ոչ մեկը։ Երեւի այս պատճառով Կարեն Կարապետյանը կեսից հեռացավ Ազգային ժողովից, բայց դա չխանգարեց պատգամավորներին թիրախավորել վարչապետին։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ներդրումների մասին հարցերին կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև, ըստ նրա, չկա ասելիք: «Ասում են՝ կներկայացնենք, բայց որևէ փաստ չի ներկայացվում: Փոխարենը լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ-ի սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին։ Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակն ավելի լավ կլիներ: Իհարկե, արտաքին շոկերն ազդեցություն ունի, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները: Զոհրաբյանը հորդորեց Ծառուկյանի առաջադրած 15 քայլերը կյանքի կոչել: «Արժանապատվությունից ցածր չէ, որ օգտվեք այդ առաջարկներից՝ այս վիճակից դուրս գալու համար, ինչ է, թե դուք չեք գրել»,- ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին միասին դուրս գալ փողոց եւ քաղաքացիների աչքերին նայելով՝ հասկանալ, թե բյուջեն կատարված է, թե ոչ: «Հիմա կմտածեն, որ փորացավ ունեմ հոծ բազմություն այստեղ տեսնելու, բայց բյուջեի կատարողականի լրջությունն ուղղակի կապված է նրա հետ, թե Կառավարության քանի անդամ է այստեղ ներկա: Սա այն հարցը չէ, որ Կառավարությունը 1/3-րդով պետք է մասնակցի, ես եմ, կարող է ոլորտային հարց ունեմ: ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ հաջորդ հանդիպման մասին պայմանավորվելով սիրառատ հայացքով հեռանանք: Այո, պետք է քննադատենք այնքան, որ քննադատությունը տեղ հասնի» ասաց նա։ Իսկ Ելք դաշինքի պատգամավորները խնդրին գլոբալ առումով մոտեցան ներիշխանական հակամարտության տեսանկունից՝ թերեւս փորձ անելով իրենց վրայից թոթափելու այն մեղադրանքները, որ կառավարության ծրագրի ժամանակ նախագահականի հրահրմամբ բմբլահան արեցին Կարեն Կարապետյանին։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն կրկին անդրադարձավ իշխանական թևում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշեց, որ 2016 թվականը հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Այս իմաստով, ըստ նրա, կարևոր է քննարկել, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կարելի է ասել, որ իրոք վատն էին 2016 թվականի տնտեսական ցուցանիշները, բայց փորձը ցույց է տվել, որ առնվազն մի քանի տարի մենք ունեցել ենք, որ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում կառավարություններին ու վարչապետերին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել: Ուզում եմ հասկանալ՝ 2016-ի հուլիսյան դեպքերից էդ ինչն էր, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: Օրինակ, ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց: Ի՞նչը և ինչո՞ւ»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի ենթադրութկամբ՝ Հայաստանը հենց այդ ժամանակներից թևակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, և Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ հնաբնակներից լինելով՝ 2017-18 թվականներին կարող էր իր շուրջը կոնսոլիդացիա անել՝ այսպիսով խառնելով Սերժ Սարգսյանի՝ բոլորին հայտնի պլանները:«Եվ իմ խորին համոզմամբ ամենագլխավոր պատճառը սա էր, որ Հովիկ Աբրահամյանը հեռացվեց», ասաց նա՝ ըստ ամենայնի Կարապետյանին գլխի գցելով, որ նույն ճակատագիրը սպասում է իրեն։ Նա հիշեցրեց Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքերը, թե ինքը չի մտնում այն անձանց շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018 թվականին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, և որ ինքը պատրաստ է 2018 թվականին լինել վարչապետ: Այդ հայտարարությունն, ըստ Փաշինյանի, հետաքրքիր է ու ներքաղաքական իրավիճակը փոխելու պոտենցիալ իր մեջ պարունակում է:«Սա չէր կարող չհասկանալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, և պատճառներից մեկն էլ դա էր, որ այդ նիստից մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանը հայտնվեց կառավարության նիստում և շատ ուղիղ որևէ բան չասաց, բայց պատկերը շատ խոսուն էր: Կառավարության նիստին Սերժ Սարգսյանը նստած էր այն տեղում, որտեղ վարչապետերն են նստում, իսկ գործող վարչապետը նստած էր այն տեղում, որտեղ սովորաբար նստում են նախարարները»,- ասաց նա:Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երբ նախարարները հարցազրույցներ են տալիս, շեշտում են՝ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս են անում կամ այն: Տպավորություն է, որ վարչապետից ընդհանրապես հանձնարարություններ չեն ստանում:Վարչապետի հայտարարության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ուզեն թե չուզեն, քաղաքական ուժերը և ընդհանրապես հանրային քաղաքական կյանքում ընդգրկված սուբյեկտները պետք է որոշակի դիրքավորվեն: Դա ներքաղաքական իրավիճակը որոշակի փոխելու պոտենցիալ ունի իր մեջ:«Ուզում եմ ձեզ ասել, որ Ելք դաշինքը և Ելք խմբակցությունը չեն մտնում այն մարդկանց ու ուժերի շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018 թվականին ստանձնել վարչապետի պաշտոնը», հավելեց նա: Անի Սահակյան

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am