«Գառնուկների լռությունը». Թույլերը՝ «գայլերի» երախում

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, նախօրեին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնեց, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Սերդար Քըլըչը համարվում է թուրքական դիվանագիտության ամենախիստ ու կոշտ կերպարներից մեկը, մի արմատական դիվանագետ, որը նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար է Էրդողանը համարել չափազանց կոշտ նշանակում:

Հիմա փաշինյանական Հայաստանը, որը Հայաստանին հասցրեց կապիտուլյացիայի ու այդ կապտուլյացիան դեռ շարունակվում է՝ արդեն դիվանագիտական ճակատում, Հայաստանի կողմից բանագնաց է նշանակում դիվանագիտական փորձ չունեցող, «թավշյա» հեղափոխականի, որի «հմտության» աստիճանի մասին կարելի է միայն պատկերացնել սարսափելի երազներում, թե ինչ օրը կընկի Հայաստանը, եթե այս երիտասարդն է ներկայացնելու Հայաստանը ու բանակցի թուրք «գայլ» դիվանագետի հետ:

Մյուս կողմից, ամեն ինչ խիստ օրինաչափ է...

Ում էլ նշանակեր Հայաստանը՝ Թուրքիայի հետ բանակցություններում որպես ՀՀ-ն ներկայացնող բանագնաց, նա հանդես է գալու պարտված, կապիտուլացված իշխանության դիրքերից, որը Թուրքիայից ու Ադրբեջանից խաղաղություն է մուրում, մինչդեռ Անկարան ու Բաքուն Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:

Ավելին, Անկարան ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը համակարգելու է Բաքվի հետ, այսինքն, ինչ դուր չեկավ Անկարային՝ Բաքվին «հարձակման» հրահանգ կտան:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու: Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»: Թուրք նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ:
«Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն` Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։

Չավուշօղլուն նաև անդրադարձել է կարգավորման գործընթացին Թուրքիայի հայ համայնքի մասնակցության կամ աջակցության թեմային։ «Թուրքիայում ապրող Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայկական համայնքն էլ անպայման իր նպաստը կունենա: Վերջին օրերին նրանց կողմից այս գործընթացին աջակցող հայտարարություններն արդեն իսկ ներդրում են: Ըստ իրավիճակի և գործունեության դաշտի՝ նրանց մասնակցությունն էլ օգտակար կլինի: Փոխադարձ չարտերային թռիչքներ իրականացնելու համար դիմած ավիաընկերություններ կան: Կարելի է մտածել այս փուլում երկու կողմերից մեկական ավիաընկերություններով սկսելու, ապա ըստ զարգացումների՝ դրանց թիվն ավելացնելու մասին»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Երեկ արդեն Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում։ Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, Թվիթերի իր էջում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ «Մենք կշարունակենք միասին գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»,- վստահեցրել է Չավուշօղլուն։ Ադրբեջանական կողմը հավելում է, որ հանդիպման օրակարգի առանցքում է եղել նաև «3+3» հարթակի անդրանիկ հանդիպման արդյունքների ամփոփումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2993 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am