Պուտինը, Թրամփը և G20-ի մյուս ղեկավարները`ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը
G20 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում,որը նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնգրես-կենտրոն է ժամանել BRICS-ի գծով պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ավելի ուշ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կոնգրես-կենտրոնի ճեմասրահում տանտիրոջ իրավունքով դիմավորել է բոլոր ղեկավարներին: Հանդիպման արդյունքը պետք է դառնա ոչ միայն հրատապ քաղաքական հարցերի քննարկումն, այլեւ ահաբեկչության դեմ պայքարի պրոբլեմատիկայի վերաբերյալ ղեկավարների առանձին հայտարարությունը:
