Ժամանակը մոտ է. ժողովրդի գործողությունները սկսվում են. Գալուստ Սահակյան (video)
Մեր երկիրը ձախողման մեջ է, ժողովրդի մի մասը մտածում է կամ այսօր կան, կամ՝ վաղը չկան, «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։
«Իսկ մենք մտածում ենք, որ կգտնենք այն ելքերը՝ կարողանանք մեր պետությունը հնարավորինս չափավոր ձևով փրկել», - ասաց Սահակյանը։
Նախկին պատգամավորն այս խորհրդարանի աշխատանքներին շատ չի հետևում, որովհետև, իր կարծիքով, այն ներկայացուցչական մարմին չէ։
