Դանակ քաշող, կանանց վիրավորող , ջանուղուրբան Պն նախարարը

Մայր բուհի դեմ շուրջ երեք տարի տեւած իշխանական տեռորը տվեց իր արդյունքը: Երեկ ԵՊՀ-ում զոռով-շառով, իրավական արգելքները հաշվի չառնելով ընտրեցին ռեկտոր:
Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր 2019 թվականից ի վեր: Փաշինյանի անմիջական ցուցումով հեղափոխությունից հետո բողոքի ակցիաներ իրականացվեցին, Փաշինյանն իր խունվեյբեների՝ հեղափոխության պահապաններ կոչվող խմբակին գործուղեց ԵՊՀ՝ բուհը շուրջ 13 տարի ղեկավարած Արամ Սիմոնյանի հեռացման պահանջով։ Ի վերջո, 2019 թվականի մայիսին Սիմոնյանը հրաժարական տվեց, ինչից շատ չանցած Սիմոնյանին մեղադրանք առաջադրվեց առերևույթ չարաշահումների համար։ Սիմոնյանի հրաժարականից շատ չանցած ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց համալսարանի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։ Նա այս պաշտոնում մնաց շուրջ 2 տարի՝ մինչև այս տարվա ապրիլ։ Բայց քանի որ վերջինս չարդարացրեց իշխանության ակնկալիքները, Փաշինյանը ԵՊՀ գործուղեց իմքայական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։ 2 ժամից ավելի տևած փակ նիստում հոգաբարձուների խորհուրդը 5 տարի ժամկետով հենց նրան ընտրեց ռեկտոր ։ Հովհաննիսյանին դեմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողները: Մինչ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր էր ընտրում, մի խումբ երիտասարդ դաշնակցականներ միջանցքում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բուհը չքաղաքականացնել ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուի ընտրությամբ, նաև՝ հոգաբարձուների խորհրդի այսպիսի կազմով։ Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության թեթեւ ձեռամբ 20 անդամից բաղկացած ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը ձևավորվեց հոկտեմբերի 28-ին։ Նախագահ ընտրվեց այն ժամանակվա փոխվարչապետ, բոլորովին վերջերս պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
2018թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունել է որոշում, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%, իսկ սա նշանակում է՝ ամեն բան որոշելու է կառավարությունը: Այսինքն Փաշինյանը սովորության համաձայն դրժեց հերթական խոստումը, որը խոստացել էր հեղափոխությունից առաջ: Ռեկտորի ընտրության հանդիսավոր արարողությունը իր ներկայությամբ պատվել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, որը Մայր բուհ է գնացել անվտանգության տասնյակ աշխատակիցների ուղեկցությամբ եւ ինքնագոհ աջուձախ կոպտել է իրեն հարցեր ուղղած լրագրողներին, վիրավորել նրանց, կասկածի տակ դրել ոմանց լրագրող լինելու հանգամանքը: Թե ինչի վրա է նորաթուխ նախարարն այսքան գոհ, դժվար է հասկանալ, միգուցե նրա, որ նախարար նշանակվելու հենց հաջորդ օրը ադրբեջանը մեկօրյա պատերամ սանձազերծեց Սյունիքում, որի հետեւանքով ունեցանք զոհեր, մի քանի տասնյակ գերիներ, գոհ է, որ ադրբեջանը պաշտոնական տվյալներով 41 կմ տարածք մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք, գոհ է, բանակն ավերված է, սահմաններն անմխիթար, որ Զանգեզուրով միջացք ենք տալու, ինքն էլ օպերատիվ կապի մեջ է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ, գոհ է, որ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած մեր տղաներին այստեղ դատում են, քանզի նրանք կռվել պայքարել են հանուն հայրենիքի, իր պես բանակում դանակ չեն քաշել հրամանատարի վրա ու հետո Քաջ Նազարի բախտով թառել նախարարի պաշտոնում:

Անի Սահակյան

դիտվել է 3101 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am