Իշխանությունները հիմնովին կոտրում են ժողովրդավարության ողնաշարը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ժողովրդի կամարտահայտությունը ժողովրդավարությանը բնորոշ ատրիբուտ է։ Այսինքն, ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում ունենալ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով։

Տեղական մակարդակով իշխանություն ունենալու տեսանկյունից կարևոր է, որ վերջերս 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը և բանեցվող ճնշումներին, իշխող ՔՊ-ն մի շարք տեղերում պարտություն կրեց։ Եվ երբ արդեն արդյունքները պարզ էին, Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում անել ու բարձր գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը՝ հատուկ շեշտադրումով, թե քաղաքացին տեր է և որոշող։

Սակայն զավեշտալին այն է, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր որոշողը քաղաքացին է, իրականում ամեն անգամ տրորում է ժողովրդի կամքն ու ամբողջ ուժով պայքարում ժողովրդավարության դեմ։ Դա արտահայտվում է թե՛ ընդունված որոշումներում և օրենսդրական նախաձեռնություններում, որոնք անցկացվում են առանց հանրության կարծիքը և մտահոգությունները հաշվի առնելու, թե՛ ուժային տեռորի մեթոդներով ընդդիմադիրների դեմ պայքարելու գործողություններում։ Նույնն է նաև ՏԻՄ ընտրությունների մասով։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող էին տեղական իշխանություն ձևավորել, Փաշինյանն ամեն ջանք ներդնում է, որպեսզի անպայման ՔՊականներից կամ իշխանական արբանյակ ուժերից մեկն անցնի։

Իսկ որտեղ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, արդեն գործի են դրվում իրավապահ համակարգն ու քաղաքական բռնաճնշումները։ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և մի շարք այլ համայնքներում Փաշինյանի իշխանությունն անցել է «շեֆի» սիրելի գործին՝ սպառնալիքների ու սարքված քրեական գործերի միջոցով ընդդիմախոս համայնքապետերին ու ավագանու անդամներին ճնշելուն։ Հասկանալի է, որ ոչ մեկն էլ սուրբ չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ քրեական գործեր են հարուցվում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա կոնկրետ այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ խնդիրներ են ստեղծում ՔՊ-ի համար։ Քաղաքական ենթատեքստն այս ամենում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև 14 կուսակցություններ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Ստացվում է, որ Փաշինյանը ուղղակի թքած ունի ՀՀ քաղաքացիների քվեի ու ժողովրդավարական համակարգի վրա, որի արդյունքում «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում ժողովրդավարության ամրապնդման մասին իր սրտաճմլիկ ելույթն ուղղակի հերթական պոպուլիզմի դրսևորման է վերածվում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, որ իբր ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկի համբավ ձեռք բերած երկրներն ու կառույցները լուռ են, երբ Փաշինյանը ժողովրդավարությունը վերածել է «պոլի շորի»։

Նրան ոչ թե ժողովրդավարությունն է հետաքրքրում, այլ միայն սեփական աթոռը, ու ստացվում է, որ այդ արտաքին ուժերին պետք է Հայաստանում ունենալ իրենց պահանջներն անվերապահ կատարող և սեփական աթոռի վրա դողացող ղեկավար։ Մյուս կողմից էլ՝ երբեք իրավապահ համակարգը այսպիսի խամաճիկ վիճակում չի հայտնվել, երբ երկրում աճում է ծանր հանցագործությունների թիվը, և դրանց դեմ պայքարելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու փոխարեն, իրավապահները առավոտից երեկո քաղաքական թեմաներով են զբաղված՝ բացառապես Փաշինյանի անձնական ցանկություններն ու «մանկության երազանքները» կյանքի կոչելու նպատակով։ Ուշագրավ իրավիճակ է նաև Երևան քաղաքի մասով։

Ճիշտ է՝ Երևանի քաղաքապետի հարցն արտաքուստ նեղ կուսակցական խնդիր է, քանի որ քաղաքապետին ավագանին է ընտրում, և իշխող ուժն էլ փոխում է իր քաղաքապետի թեկնածուին, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ երևանցին ընտրությունների արդյունքում իր քվեն տվել է նաև ցուցակը գլխավորող կոնկրետ անձի։ Ըստ էության, երևանցիների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր թերահավատ էին դերասան քաղաքապետի՝ հավանական հաջողության առումով, հիմա բավականին գոհ են իրենց կատարած ընտրության արդյունքներից, քանի որ Հայկ Մարությանի օրոք կատարված աշխատանքը տեսանելի է, նա այն հատուկենտ պաշտոնյաներից է, որը վարորդներ ու թիկնապահներ չի պահում, ազատ շփվում է մարդկանց հետ և կենտրոնացել է քաղաքի խնդիրների լուծման վրա։

Սակայն Փաշինյանին երևանցիների կարծիքը շատ քիչ է հետաքրքրում։ Մյուս կողմից էլ՝ տևական ժամանակ է՝ իշխանությունների թիրախում է հայտնվել ՄԻՊ Արման Թաթոյանը, որը, ի տարբերություն իշխող ուժի ներկայացուցիչների, չի կաշկանդվում իրականությունը ներկայացնելուց ու հայության նկատմամբ ադրբեջանաթուրքական հանցագործությունները միջազգային հանրությանն ի ցույց դնելուց։ Ներքին խնդիրների մասին դեռ չենք խոսում: Սակայն իշխանություններին պետք չէ ինքնուրույն ՄԻՊ։ Ավելին, պետք չէ ՄԻՊ, որը բարձրաձայնում է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մասին: Նրանց անհրաժեշտ է ունենալ իրենցից կախյալ մի պաշտոնյա, որը միայն Փաշինյանին հաճոյանալու գործով կզբաղվի:

Նիկոլը դրան կհասնի մարտին, եթե մինչ այդ ինքը մնա իշխանության: Մի խոսքով, եթե ամփոփենք, ապա Նիկոլին սարսափեցնում է մի քանի հանգամանք: Նախ՝ նա չի ներում այն պաշտոնյաներին, որոնք կարող են թեկուզ երբեմն մտածել ժողովրդի մասին: Նա չի ներում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի սահմանների ու անվտանգության հարցերով: Նա չի ներում նրանց, ովքեր որոշակի վարկանիշ են ունենում հանրության շրջանում: Նա չի ներում նրանց, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ են խոսում: Վերջապես նա չի ներում նրանց, ովքեր կարող են փոքր-ինչ խոչընդոտել իր պաշտոնավարմանը: Ու նա իրականացնում է իր «բյուրեղյա երազանքը»՝ քրգործեր սարքել տալ, «փակել» տալ բոլոր վերը նշվածներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am