Հարցնել Քյարամյանի հորը՝ որ աղոթքի տակ է ծնվել

Կոտայքի քահանայապետի փառապանծ որդին, որն իր անձով մարմնավորեց Նիկոլ Փաշինյանի փայլուն կադրային քաղաքականությունը և ապացուցեց, որ փաշինյանական իշխանության վունդերկինդն է, մի օրում կարող է մի քանի պաշտոնի նշանակվել, շարունակում է նոր բարձունքներ նվաճել:
Արցախի հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով դեկտեմբերի 17-ին Քյարամյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով այն պարագայում, երբ «Վաստակի մեդալով» «պարգևատրվում են ՀՀ քննչական կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:

Մեդալով կարող են պարգևատրվել նաև ՀՀ քննչական կոմիտեի պետական և (կամ) քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար»: Իսկ 30-ամյա Քյարամյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ վերջինիս աշխատանքային կարիերայի մեկնարկը սկսվում է 2013-2014 թվականներից:

Թե որն է երիտասարդի «վաստակը», կարելի է, անշուշտ թվարկել անվերջ, բայց մինչ դրան անցնելը, փաստենք, որ Քյարամյանը հիրավի աստվածատուր է մանուկ է ՝ նրան փայփայում են, պարգեւատրում, նրան չգիտես որ արժանիքի համար ամենաբարձր պաշտոններին են նշանակում: Հուսանք՝ ապագայում բախտը չի լքի Քյարամյանին եւ նրա ուսերին կշողան գեներալական աստղերը, բայց այնուամենայնիվ նրա քահանայապետ հորն արժե հարցնել՝ որ աղոթքի տակ է ծնվել իր հրաշամանուկն ու այդ ինչ գերարժանիքներ ունի, որը մեզ՝ շարքային նզովյալներիս տեսանելի չէ: Ժամանակին ոսկե երիտասարդություն կոչվող խավի ներկայացուցիչներն էին, որ բախտն իրենցից առաջ ընկած ուղեկցում էր , վաղ հասակում նրանք արդեն միլիոնատերեր էին, ապրում էին կյանքի բոլոր վայելքներն ըմբոշխելով: Հիմա Քյարամյանի պարագան մի փոքր այլ է, այս երկնային թվացող արարածը օրորոցից դուրս չեկած արդեն բարձր պաշտոններ ունի, բարձր կոչումներ, նրան պարգեւատրում, են նրան գուրգուրոմ են, նրան ներում են անգամ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կասկածելի գործունեության համար, այնքան կասկածելի, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին Քյարամյանին ազատեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, բայց քանի որ այս վերերկրային արարածը չէր կարող անպաշտոն մնար, նորից պաշտոն տվեց: Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք որեւէ երիտասարդ պաշտոնյայի նման սրընթաց թռիչքների դժվար էր հանդիպել, եթե չասենք, որ դա բացառվում էր, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էլ առնվազն պետք է անդամագրվեիր ՀՀԿ-ին, որոշակի ճանապարհ, փորձաշրջան անցնեիր, որ վստահեին բարձր պաշտոններ: Բայց ժամանակները փոխվել են, ընկալումները եւս, հիմա պաշտոնին նշանակումներն այլ հատկանիշներ են պահանջում, որոնց 30-ամյա Քյարամյանը լիուլի բավարարում է:
Ինչ վերաբերում է Քյարամյանի ունեցած վաստակին, ապա հիշեցնենք, որ պատերազմի ողջ ընթացքում, անգամ պաշտոնանկ եղած ժամանակ նա գտնվել է հրամանատարական բունկերում եւ մասնակից է եղել Արցախը հանձնելու գործընթացին, նրան է վերագրվում Շուշիից ինկասացիայի մեքենաներով ԿԲ-ի փողի դուրս բերումը եւ այլն:
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը մեկ տարվա ընթացքում զբաղեցրել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալի, մեկ օրով ԱԱԾ փոխտնօրենի, իսկ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, իսկ այսօր ղեկավարում է Քննչական կոմիտեն:

Անի Սահակյան

դիտվել է 2057 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am