Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ, կան վիրավորներ
Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
