Պուտինն ինչ հարցեր է բարձրացնելու. կբարձրացնի. ՏԱՍՍ
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր Համբուրգում հանդիպել են նույն սրահում, որտեղ մեկնարկել «Մեծ քսանյակի»՝ G20-ի գագաթնաժողովը։ Ավելի ուշ նախատեսվում է Պուտին-Թրամփ առանձին հանդիպում: Օրակարգում Սիրիայի և Ուկրաինայի հարցերն են, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Ինչպես նշվում է՝ Ռուսաստանը կոչ կանի «համատեղ ուժերով վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ գաղափարական պայմանները», որոնք նպաստում են ահաբեկչության տարածմանը: Պուտինը հավելել է, որ «ոչ մի ժողովուրդ չի կարող այդ չարիքն ինքնուրույն հաղթահարել եւ անհրաժեշտ պաշտպանություն ապահովել իր քաղաքացիներին»:
