Նախազգուշացնում ենք. Գեղամ Մանուկյան (video)
«Այսօրվա ակցիան մեկօրյա բնույթ չի կրում։ ԲԴԽ անդամները շարունակում են մնալ հանրային ճնշման տակ։ Ակցիայի նպատակն օրենքը պաշտպանելն է։ Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձի։ Այսօրվա ակցիան, որը տեղի է ունենում ԲԴԽ շենքի դիմաց, կդառնա նախազգուշացում։ Այն շարունակական կլինի»,- Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
