Գագիկ Բունիաթյանն ապշեցնում է
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդունում է, որ Հայաստանում կան կուսակցական կողմնորոշում ունեցող հեռուստաընկերություններ:Ի պատասխան Գագիկ Բունիաթյանը նշեց, որ, ոչ: «Եթե ինչ-որ մի հեռուստատեսություն քաղաքական դիրքորոշումներ ունի, այլ հարց է: Ես գտնում եմ, որ չկա, արտահայտված նմանատիպ երեւույթ: Ենթատեքստը շատ լավ հասկանալով, կարող եմ ասել, որ ժամանակային առումով մեծ առաջընթաց ունենք»,-ասաց նա:
