Փաշինյանի մեծ «նվերը» Ալիեւին՝գերիների տեսքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտավախություն է հայտնում, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում:
«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը El Pais իսպանական թերթի հետ զրույցում։


Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան հարյուր զինվորականների, որոնք Ալիևի խոսքերով հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։ «Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները եւ հայերը գիտեն այդ մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, և մեր բժիշկները խնամել են նրան, նրան վիրահատել են, եւ հենց նա ապաքինվել է, մենք նրան վերադարձրել ենք», - պատմել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․ «Այդ խմբի ևս տասը անդամներ Երևան են վերադարձվել և նրանցից շատերը ձերբակալվել են Երևանում»։


Հիշեցնենք՝ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը իբր թողնելու և փախուստի դիմելու համար:

Փաստացի՝ հայաստանյան ղեկավարության հրապարակային վերջին հայտարարությունները՝ ի դեմս Փաշինյանի, այն նպատակով էին, որ Ադրբեջանի նախագահը միանձնյա տնօրինի հայ ռազմագերիների ճակատագրերը, Նիկոլ Փաշինյանի հայտարարություն, թե գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ոչ հրապարակային հայտարարությունը՝ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ, ավելին ասաց, որ այդ մարդիկ իր համար արդեն չկան։
Փաշինյանն ու իր իշխանությունը, որ գերիների հարցը հմտորեն օգտագործեցին քարոզարշավի ընթացքում հօգուտ իրենց, Փաշինյանը նրանց իր տղայով փոխելու պատրաստակամություն հայտնեց, այդ ժամանակ գերիները նրանց եղբայրներն են, ընտրություններից հետո, երբ հասկացավ, որ ինքը զրո է ու չունի որեւէ լծակ գերիներին Հայաստան վերադարձնելու, նրանց հռչակեց ազգի դավաճան եւ «նվիրեց» Ալիեւին։ Հիմա էլ Ալիեւը բացահայտ ասում է, որ նրանց վերադարձնելը վտանգավոր է, Հայաստանում նրանց համարում են դավաճան, տանում դատում են։ Ի վերջո, չմոռանանք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ բարձր ամբիոնից հերքում էր ՄԻՊ-ին ու նրա զեկույցը, թե Ադրբեջանում մեր գերիներն անասելի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկվում։

Անի Սահակյան

դիտվել է 416 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am