Պուտինն Ալիևից պահանջեց մարել «պարտքը»

Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու պարագայում Ադրբեջանն ավելի շատ կշահի կազմակերպության անդամ-երկրների հետ գործակցությունից, երեկ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Բաքվում մասնակցում է ռուս-ադրբեջանական գործակցության հեռանկարներին նվիրված համաժողովին: «ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի շատ օգուտ ստանալ գործակցությունից:

Ադրբեջանում հազիվ թե որևէ մեկը տեղյակ լինի ԵԱՏՄ-ից, նրա գործունեությունից: Բնակչության մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես չգիտի՝ դա ինչ է: Ուստի անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածության մակարդակը»,- ասել է Օվերչուկը լրագրողներին: Նրա խոսքով՝ դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին հնարավորություն կտա մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, և հետևաբար, «որքան շատ բան ես իմանում, այնքան մեծ օգուտ կարող ես ստանալ գործակցությունից»:

Այնուհետև Օվերչուկը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված «բացառիկ հնարավորությունների» մասին: Օվերչուկը կարծում է, որ Հարավային Կովկասում այս պահին բացառիկ հնարավորություններ են ձևավորվել տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում. «Վերջին իրադարձությունների համատեքստում տարածաշրջանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում»: Ի դեպ, Օվերչուկը՝ հավելել է, որ իրենք այժմ «ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ»: Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիների զարգացման, «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջազգային տրանսպորտային միջանցքների հնարավորություններին:

Նկատենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին խոսել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավանություն էր տվել այդ գաղափարին:

Զախարովան դրական է գնահատել Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ. «Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի առաջարկը, որը, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, ուշադրության արժանի է: Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա նպատակները, սկզբունքները և հետաքրքրված են առավել սերտ ինտեգրման և գործակցության հարցում: Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք ԵԱՏՄ ադամ երկրների հետ առավել սերտ կապեր են պահպանում»:

Նա նշել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև ցանկացած ձևաչափով կնպաստեր փոխադարձ առևտրի և տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Զախարովան, սակայն նկատել է, որ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուն կարող է խոչընդոտել Հայաստանը. «Ինչպես գիտեք, հարկ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ում գործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով այդպիսի քայլի հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ համակողմանի փորձագիտական մշակումների արդյունքները»:

Տարիներ շարունակ Մոսկվան ակնարկում էր, որ կցանկանար, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցեր, բայց Բաքուն հետևողականորեն լռում էր:

Մի առիթով, Ադրբեջանի դեռևս նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն մի հարցազրույցում անկեղծացավ, թե՝ եթե անդամակցենք՝ ի՞նչ կստանանք, Լեռնային Ղարաբաղը կվերադարձվի՞ մեզ...

Ալիևը, հավանաբար, մի առիթով Պուտինին հասկացնել է տվել, որ Լեռնային Ղարաբաղի գինը կլինի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը: Պուտինն էլ հիմա բավական բարձր տրամաչափի պաշտոնյաների միջոցով Ալիևին հասկացնում է, որ ժամանակն է, որ Ալիևը մարի «պարտքերը»՝ անդամակցի ԵԱՏՄ-ին:

Ռուսաստանից վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Ադրբեջանի անդամակցության մասին, իսկ Բաքուն դեռ լուռ է: Ալիևը, վստահաբար, կգտնի «պատճառաբանություն» այդ կառույցին չանդամակցելու ճանապարհին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6821 անգամ
Լրահոս
«ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am