Նիկո՛լ, դու երանի ես տալու, որ ընտրություններով գնաս. Հայկ Մամիջանյան (video)
Այս իշխանություններին ոչինչ չի հաջողվի, նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, նրանք երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա գնահատմամբ՝ կապիտուլյանտի ղեկավարած թիմը ցանկանում է Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ։
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր գտնվում են կապիտուլյանտի կողքին, Երեւանի օրինակով պետք է համոզվեն, որ նա ոչ դաշնակիցներ ունի, ոչ թիմակիցներ։
«Նա բոլորին ծախելու է։ Այնպես որ՝ որքան շուտ մարդիկ կանգնեն արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»,- ասաց Մամիջանյանը։
