«Կլյաուզնիկ» , աչքից սուրմա թռցնողները

«Հեղափոխությունից» առաջ էլ, հետո էլ իշխանություններին վճարովի ծառայություններ մատուցող սուտի ընդդիմադիրների պակաս չէր զգացվում, սակայն հեղափոխությունից հետո այս ինստիտուտն անասելի վերեք ապրեց:
Իշխանության հաճախորդաց հարամը բոլոր ժամանակներում անթաքույց կամ պաերով խաղ է տարել օրվա իշխանությունների հետ, աջակցել վճռական պահերին, իսկ հրապարակավ փորձել է պահել ընդդիմադիր իմիջը:
Այդպիսիններից է նաեւ Էդմոն Մարուքյանը՝ իր ինչպես Նարեկ Սսամսոնյանն է բնորոշել, իր <<Լուսահոգի Հայաստան>> կուսակցությամբ, Մարուքյանը սկզբում Սերժ Սարգսյանի հարեմում էր եւ հեղափոխության օրերին իրեն պատեպատ էր տալիս Նիկոլին Փողոցից տուն բերելու եւ Սերժ Սսարգսյանի իշխանությունը պահելու համար, հիմա էլ նույնն անում է Փաշինյանի համար: Եթե հեղափոխությունից հետո ինչ-որ առումով կարելի էր հասկանալ, որ մարդը փող է աշխատում ու ասենք փողի դիմաց պատրաստ է ավերել պետական ինստիտուտները, ջուր լցնել իշխանության անօրեն ջրաղացին , ինչպես անում էր Մարուքյանը՝ Սահմանադրական դատարանի դեմ արշավին իր աջակցությամբ եւ այլն: Սակայն մարդն ինչպիսի այլասերվածության աստիճան պետք է ունենա, որ պատերազմից հետո էլ շարունակի ազգասպան իշխանության հետ համագործակցությունը,չմիանա նրա հարաժարականի պահանջով համախմբված 18 ուժերին, սա արդեն էություն է, բնավորություն:

Հիմա էլ այս թոշակառու հաճախորդը պասերով խաղում է Փաշինյանի հետ, գործ տալիս Փաշինյանի ըդդիմախոսների ու ընդդիմադիրների դեմ եւ իրավապահներին պարապ չի թողնում:
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի թեթեւ ձեռքով հեղափոխությունից հետո ծաղկեց ու բարգավաճեց այսպես կոչված «գործ տալու» ինստիտուտը, խոսքն ամենեւին էլ քաղաքացիական կեցվածքի մասին չէ, այլ 37 թվի մթնոլորտի վերականգնման, սուտ մատնության, ապա նաեւ իշխանության գրպանում գտնվող իրավապահների միջոցով գործեր հարուցելու, մարդկանց բանտեր նետելու մասին, որ այս իշխանության հարազատ դարձած գործելաոճն է: Գործ տալու մեջ պառաված այս գործիչները՝ Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը հիմա իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Օրերս հայտնի դարձավ, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին Մարուքյանի կուսակցի հաղորդման վրա, Վանաձորում էլ Մարուքյանը վերահաշվարկի դիմում է ներկայացրել, որ իշխանության համար ժամանակ շահի եւ Նիկոլ Փաշինյանը Մամիկոն Ասլանյանի հարցում կյանքի կոչի իր սեւ գործը: Նախկին պասերով խաղի մասին էլ չենք հիշեցնում, թե ինչպես էր Մարուքյանը շրջանառության մեջ դնում իշխանահաճո նախագծեր, իսկ իշխանությունը հաստատում էր խորհրդարանում: Հիմա բանը հասել է նրան, որ դանոսության սիրահար զույգի համագործակցության միակ եզրը մնացել է գործ տալը:

Իհարկե, պետք է մեծ շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին նոր ընտրություններով այս լուսահոգուն քաղաքական դաշտից դուրս վռնդելու համար, սակայն հիմա էլ երիտասարդ թոշակառուի կարգավիճակում է նա փորձում «կլյաուզայի» միջոցով օգտակար լինել իշխանությանը: Եւ քանի որ դուք , ինչպես նշեցինք պառաված-քոքված «կլյաուզնիկ» եք, մենք այդ պատճառով բառերը դնում ենք չակերտներում, որ չդառնանք ձեր հերթական զոհը:

Անի Սահակյան

դիտվել է 2410 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am