Ստվերային գրաքննություն ունենք. Փաշինյանը՝ Բունիաթյանին
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց հեռուստառադիոդաշտի ռազմավարական նպատակների մասին: Ըստ նրա այն որոշակի ազդեցության ձեւ է, սակայն այսօր չունենք վերկուսակցական, վերխմբային նպատակներով հեռուստաընկերություն։ «Ճի՞շտ եմ հասկանում, որ այս ոլորտում չունենք հստակ ռազմավարություն, որտեղ ընդգծված լինի մեր նպատակը, թե տվյալ բովանդակությունը եթեր տալով՝ ի՞նչ արդյունք են ուզում ստանալ»։ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը պատասխանեց, որ դա իրենց հանձնաժողովի տիրույթից դուրս է. «Դրանց լուծումների համար կան այլ ֆորմատներ: Դրա լուծումների համար կարող ենք տարբեր քննարկումներ կազմակերպել, փորձել լուծել այս խնդիրը»։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ասում ենք` գրաքննություն չկա մեր երկրում, սակայն իրականում ստվերային գրաքննություն ունենք»:
