Ինչքա՞ն կարելի է վատը ցույց տալ. Շարմազանովը դժգոհեց սերիալներից
ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննադատեց հայկական սերիալները՝ նշելով, որ դրանցում բարություն չկան:«Կարելի է սցենար գրողներին կանչել ու ասել, որ մի քիչ բարություն սերմանեն։ Ինչքա՞ն կարելի է վատը ցույց տալ»,- ասաց Շարմազանովը։ Ի պատասխան ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն ասաց. «Բովանդակային հաղորդումների խմբագրումը մեր լիազորությունների տակ չէ, ես էլ` որպես քաղաքացի մտահոգ եմ: Ուղղակի վարկանիշային խնդիրները չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ դա առաջին հերթին՝ պետք է դիտարկել՝ որպես բիզնես ոլորտ։ Ինչ վերաբերում է սերիալներին, ապա այո, այդ խնդիրը կա մեր սերիալներում»։ Շարմազանովը նշեց, որ կարելի է վարկանիշային, բայց որակյալ հաղորդումներ ունենալ։
