Մարությանին տված ժամանակը լրացել է, իսկ ինչու է քաղաքապետը հանգիստ

Հրապարակը գրում է. Երեկ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին թեեւ միացել էր ավագանու 65 անդամից 43-ը, սակայն Մարությանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նա բավականին հանգիստ է եւ կարծում է, որ փակ քվեարկության արդյունքում մեծ մասը կողմ չի քվեարկի, եւ կտապալվի Փաշինյանի նախաձեռնությունը։ Նա կարծում է, որ շատերը Փաշինյանից վախենալով են ստորագրել, եւ եթե անգամ ոմանք դեմ են իր մնալուն, առավել դեմ են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուն։ Այժմ Մարությանը բանակցում է ավագանու անդամների հետ, որ գաղտնի քվեարկության ժամանակ չենթարկվեն Փաշինյանի կամքին։ Մանավանդ որ, եթե տապալվի իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա ավագանին, ըստ օրենքի, մեկ տարի կզրկվի նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից։


Սակայն ՔՊ-ականները վստահ են՝ եթե Փաշինյանը նպատակ է դրել ամեն գնով ազատվել Մարությանից, ապա կհրահանգի նկարել քվեաթերթիկները, ինչպես պարտադրում է անել ԱԺ փակ քվեարկությունների ժամանակ, եւ ներկայացնել որպես հավատարմության ապացույց։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ դեռեւս 6 ամիս առաջ Փաշինյանը, Հայկ Մարությանին կառավարական առանձնատանն ընդունելով, ասել է, որ մինչեւ դեկտեմբեր ժամանակ է տալիս՝ «հարթելու թիմի հետ խզած հարաբերությունները, վերականգնելու անդամությունը ՔՊ-ին, հրապարակային աջակցություն հայտնելու իշխանությանը եւ այլն»։ Բայց Մարությանն անգամ հունիսի 20-ից հետո չի ենթարկվել։ Հիմա Փաշինյանի համբերությունը սպառվել է․ նա նախ հոդված հրապարակեց Մարությանի դեմ, ապա հրահանգեց գործընթաց սկսել։

 

 

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 1235 անգամ
Լրահոս
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am