Դիմավորեց «սիրալիր տանտիրուհին»
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»: Այս մասին ասել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Համբուրգում երկու երկրների ղեկավարների հանդիպումը գնահատելու խնդրանքին: «Նրանք շատ լավ հանդիպեցին: Մերկելն այս միջոցառման սիրալիր տանտիրուհին է, եւ նրանք սկսեցին նեղ կազմով հանդիպումը պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկվում է ահաբեկչության դեմ պայքարի թեման: Այսօրվա ժամանակի իրակությունները թելադրում են այս թեմաների քննարկումն օրակարգի պրոֆիլային հարցերի հետ մեկտեղ»,- հավելել է Պեսկովը:
