Պուտինը, Թրամփը և G20-ի մյուս ղեկավարները հավաքվեցին. քննարկման գլխավոր թեման
G20-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում: Այն նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնգրես-կենտրոն է ժամանել BRICS-ի գծով պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո: Միացյալ Նահանգնգերի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը ժամանել է ավելի ուշ: Հանդիպմանը մասնակցում են սոսկ G20-ի ղեկավարները՝ առանց հրավիրված պետությունների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
