Աստված էլ բեթարից հեռու պահի. Վահագն Վերմիշյանի բացառիկ հարցազրույցը կալանավայրից

 Շուրջ երկու տարի է, ինչ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, հայտնի ճարտարապետ ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ գտնվում է կալանքի տակ` մեղադրվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ Ըստ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի, Վերմիշյանն իրականում ոչ միայն քաղբանտարկյալ է, այլեւ` քաղաքական պատանդ: Վերմիշյանն այսօր ծննդյան 57-րդ ամյակն է անցկացնում կալանավայրում, ինչի առթիվ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել նրա հետ:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՉԷՐ ԿԱՐՈՂ ՆԵՐՎԵԼ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ»

– Պարոն Վերմիշյան, ժամանակին Նիկոլ Փաշինյանին հայտնել էիք Ձեր անհամաձայնությունը` Գյումրիում կառուցվելիք մաքսակետի վերաբերյալ` նկատի ունենալով, որ սա նշանակում է տեսանելի ապագայում ունենալ առեւտուր Թուրքիայի հետ: Փաստացի այն, ինչին հիմա ձգտում է իշխանությունը: Բացառո՞ւմ եք, որ Թուրքիայի հետ բարեկամանալու իշխանության նկրտումներն առավել վաղ չբացահայտելու համար Ձեր դեմ «աղմկոտ» քրեական գործ հարուցվեց:

– Իմ վերաբերմունքը Գյումրիում Ազատ տնտեսական գոտի կազմակերպելու նպատակով իսրայելական մասնավոր ընկերությանը 300 հեկտար տարածք տրամադրելուն` խիստ բացասական է եղել եւ դրա մասին եմ բարձրաձայնել կառավարության նիստի ժամանակ: Նույնը եղել է մաքսային տերմինալը Գյումրիում կառուցելու եւ սեւ մետաղի ջարդոնը արտահանելու վերաբերյալ: Ձեր կոնկրետ հարցին ի պատասխան ասեմ, որ` ոչ միայն չեմ բացառում, այլ համոզված եմ, որ այպես էլ կա:

– Եվս մի անգամ Դուք «չնախատեսված» փակագծեր բացեցիք կառավարության նիստի ժամանակ` հարց հնչեցնելով, թե «ո՞ւմ համար ենք մեր երկիրը կառուցում` հնդիկների ու պակիստանցիների, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»: Գուցե սա՞ չներվեց Ձեզ:

– Հատուկ ընդգծում եմ, որ Հնդկաստանի եւ հնդիկների հանդեպ ունեմ բացառապես հարգալից վերաբերմունք: Իմ արտահայտությունը վերաբերվում էր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը եւ ամբողջ աշխարհից գիտնականների մեր երկիր հրավիրելուն` համապատասխան օրենսդրական ակտերի ընդունելու պայմանով: Ցավոք, այսօր մեր երկիրը մատչելի է դարձել միայն ցածր վճարվող աշխատանքներում ներգրավվող կոնտինգետի համար: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` այո, կարծում եմ` չէր կարող ներվել նման առաջարկը:

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԴԱՎԱՃԱՆԵԼ ՀԱՐԱԶԱՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ»

– Ի վերջո, եթե կարճ ձեւակերպենք` Ձեր դեմ առաջադրված մեղադրանքի ի՞նչը չեք ընդունում, ովքե՞ր Ձեզ դավաճանեցին կամ Ձեր դեմ ցուցմունք տվեցին եւ ինչո՞ւ հենց Ձեր խափանման միջոց կալանքը չի փոխվում, երբ այսօր ազատության մեջ են անգամ ՊՊԾ գունդը գրավված եւ դատապարտված «Սասնա ծռերը»:

– Իշխանության կողմից ինձ առաջադրված մեղադրանքները հասարակ հերյուրանքներ են` սահմանված ամեն գնով այլախոհությունը վարկաբեկելու ձգտող քարոզչության համար: Ես երբեք չեմ դավաճանել հարազատ պետության շահերին եւ իմ գիտակից կյանքում առաջնորդվելով եմ «Մամիկոնյան ուխտով»: Ինձ համար առաջին տեղում են` Աստված եւ Հայրենիքս:

– Ձեր ձերբակալության «մասկի շոուից» եւ կաշառք վերցնելու մասին ԱԱԾ-ի «հոգեցունց» հաղորդագրությունից հետո` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սա անձնական վիրավորանք է իր եւ «ՀՀ ժողովրդի ու 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության» հասցեին: Իսկ Դուք այսօր չե՞ք ափսոսում, որ առհասարակ այս իշխանության մաս եք կազմել եւ ընդհանրապես` ի՞նչ ընդհանրություն ունեիք այն մարդկանց հետ, ովքեր 2018-ին զավթեցին իշխանությունը, ապա երկիրը պարտության մատնեցին:

– Քաղաքական թիմի անդամ չեմ եղել եւ ընդանրապես որեւե կուսակցության անդամ չեմ եւ չեմ ցանկանում լինել: Իմ առաքելությունը Հայրենիքս ավելի լավը դարձնելն է: Քաղաքաշինության ոլորտում բարեփոխումներ անելու նպատակով եմ համաձայնել այդ առաջարկությանը: Այդ նշանակմանն իմ ամբողջ շրջապատը դեմ էր` բացառությամբ մի քանի ընկերներից: Թե ով է Փաշինյանը, ես հասկացա, երբ սկսվեց երկրորդ նախագահի եւ գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը: Բացի այդ, զավեշտալի էր նայել, թե ինչպես է, մեղմ ասած, սահմանափակ ինտելեկտի տեր եւ թերուս անձնավորությունը փորձում իրեն ղեկավարի դերում: Ինձ համար ես որոշում էի կայացրել հրաժարական տալ դեռեւս 2018-ի դեկտեմբերին, սակայն անհրաժեշտ էր ավարտին հասցնել արդեն սկսված մի քանի հույժ կարեւոր օրենսադրական ակտեր` նոր «ՀՀ հողային օրենսգիրք»-ը եւ «ՀՀ Քաղաքաշինական օրենսգիրք»-ը: Քանի որ իմ աշխատասենյակը եւ ամբողջ կենսական տարածքը գաղտնալսվում եւ գաղտնադիտվում էր` 7/24 ռեժիմով, ենթադրում եմ` այդ որոշման մասին տեղյակ էին նաեւ գաղտնալսողները:

«ՈՐՔԱՆ ՇՈՒՏ ԿՀԵՌԱՆԱՆ ԱՅՍ ԱԶԿԱԿՈՐԾԱՆ ԲԱՆՍԱՐԿՈՒՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՇՈՒՏ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»

– 24 տարի Հայրենիքից դուրս էիք ապրում, վերադարձաք ու փաստացի ոչ թե թողեցին «Հայրենիքի համար աշխատեք», ինչպես Դուք էիք ասում, այլ` նստացրեցին: Սա ի՞նչ ազդակ կարող է լինել սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են մի օր վերադառնալ Հայրենիք:

– Համոզված եմ` շատ շուտով, հաջորդ կառավարության օրոք Հայրենիք են վերադառնալու Հայաստանից հեռացած եւ հայրենիքի կարոտով ապրողները: Հայրենիք են գալու նաեւ նրանք, ովքեր ծնվել են արտերկրում, բայց դաստիարակվել են հայի ոգով: Համոզված եմ` ազգը կհամախմբվի հզոր առաջնորդի շուրջ: Հուսամ` շուտով կտեսնենք: Գարեգին Նժդեհն ասել է. «Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին: Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցվածքով տկարացնում է իր ժողովրդի ուժի եւ կարողության գիտակցությունը»:

– Ձեր խոստացած «շինարարական բումը» դեռ հնարավո՞ր է, թե՞ այն վերածվեց երկիր «քանդելու բումով»:

– Շինարարական բումը Հայաստանում առջեւում է. որքան շուտ կհեռանան այս ազգակործան թերեւս բանսարկուները, այնքան շուտ կսկսվի Հայաստանի վերածնունդը:

– Ինչո՞վ եք զբաղվում կալանավայրում:

– Կարդում եմ, նախագծում, նկարում, գրում...

– Ի՞նչ բողոքներ, պահանջներ կամ ցանկություն ունեք այս պահին եւ ինչպե՞ս է Ձեր առողջական վիճակը:

– Աստված էլ բեթարից հեռու պահի: Բողոքել եւ բողոքողներին չեմ սիրում: Շնորհակալ եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ամբողջ անձնակազմին եւ ղեկավարությանը` մարդկային վերաբերմունքի համար: 

դիտվել է 961 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am