Փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը. Իվետա Տոնոյան
«Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին առանց աղմկահարույց բացահայտումների է եղել։ Սակայն թերթելով ձեր հաշվետվությունը` այնտեղ կարդացի, որ ավելի քան 217 մլն դրամ է ծախսել մի գերատեսչություն` 25 էջ թարգմանության համար։ Ես հասկանում եմ, որ միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը այդքան բարձր, սակայն որքանո՞վ է դա նորմալ ՎՊ տեսանկյունից»,- Վերահսկիչ պալատի` 2016թ. տարեկան հաշվետվության քննարկան ժամանակ հայտարարեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Այս ամբիոնից ավելի լուրջ խնդիրներ ու երեւութական հարցեր պետք է բարձրացվեն»,- նկատեց ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը: ՎՊ հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։
