Կոռուպցիան սոցիալականի՞ց է սկսվում
«Հրապարակ» -ը գրում է.Սոցիալական ծառայության ոլորտում նախորդ տարի տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումները եւ ձերբակալությունները մինչ օրս տագնապի մեջ են պահում համակարգը: Երեւան քաղաքի սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնի աշխատակիցը նեղսրտած պատմեց, որ նախորդ տարվա բացահայտումներից հետո չեն կարողանում հանգիստ ապրել: «Կարծես էս երկրում կոռուպցիան սկսվում եւ ավարտվում է սոցիալական ծառայություններում, բոլորի ուշադրության կենտրոնում մենք ենք: Հիմա էլ Տարոն Մարգարյանն է ստուգողներ ուղարկել, մանրամասն ստուգում են՝ ինչ կա-չկա»: Նշենք, որ Երեւանում գործում է 12 տարածքային կենտրոն, որոնց հիմնական գործը ֆինանսական աջակցություն տրամադրելն է սոցիալապես անապահովներին: Քաղաքապետարանը, ըստ ամենայնի, պրոֆիլակտիկ ստուգում է իրականացնում՝ այդտեղ աշխատողների աչքը վախեցնելու եւ հնարավոր չարաշահումները կանխելու համար:
