Էրդողանը Մերկելի հետ՝քրդերի և Գյուլենի մասին
Թուրքական haberler.com կայքը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Էրդողանը Մերկելի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման՝ Գերմանիայում գտնվող անդամների հարցը, ինչպես նաև զրուցել Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլ Գյուլենի մասին:
Էրդողանը դժգոհել է իրեն տեղի թուրքական համայնքի հետ հանդիպելու թույլտվություն չտրամադրելու առիթով:

