Ալենը Նիկոլ է «խաղում» ու ստանում իր հասանելիքը

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ է հեղինակել, որի վերաբեյալ ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի օր առաջ հայտնել է նաև հենց ինքը Սիմոնյանը՝ գրելով, որ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ստացել է նախագիծ, որով պահանջում են իր հրաժարականը: Վերջինս ընդդիմության այդ քայլը քաղաքական ապիկարության գագաթնակետ էր որակել:
Ընդդիմադիրները նախագիծը երեկ դրել են շրջանառության մեջ: Նախագծում գերիների վերաբերյալ Սիմոնյանի սկանդալային հայտարարությունից բացի մի քանի փաստարկ է նշված, որի համար պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:
«Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել», - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսպես է խոսում գերեվարված հայ զինծառայողների մասին իր մասնավոր զրույցներում:
«Եթե ես էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան», - ասում է Սիմոնյանը: Գաղտնի նկարահանված այս զրույցն անցած շաբաթ փոթորկեց հայաստանյան ներքին կյանքը, գերիների հարազատներն ու ծնողները մի քանի օր է բողոքի ակցիաներ էին անում, հանդիպեցին նաեւ ԱԺ նախագահին: Խորհրդարանական ընդդիմությունը հիմնավոր փաստարկել է, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի կարող եւ չպետք է ԱԺ նախագահ լինի: Նախագծում հիշեցնում են, որ ԱԺ խոսնակը Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացնում է ԱԺ-ն եւ ապահովում է նրա բնականոն գործունեությունը, ներկայացնում է ժողովրդին, հետեւաբար նրա կողմից արված ցանկացած հայտարարություն պետք է լնի կշռադատված, լինի բարձր կարգավիճակին համապատասխան, չխախտի Սահմանադրությունը եւ ներպետական օրենսդրությունը, չառաջացնի խնդիրներ ՀՀ-ի համար:

Մինչդեռ Ալեն Սիմոնյանը արտահայտել է. <<Ադրբեջանի Հանրապետության միաջազգային իրավական փաստաթղթին ուղղակի հակասող եւ ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ դիրքորոշում, որը ոչ միայն խախտում է գգերեվարված անձանց անմեղության կանխավարկածը, պատճառում հոգեկան տառապանքներ վերջիններիս հարազատներին ու մտերիմներին, այլեւ նսեմացնում է նրանց պատիվն ու արժանապատվությունը, ՀՀ զինված ուժերում պետության նկատմամբ սերմանվում անվստահություն՝ սրանով իսկ ուղղակ վնաս հասցնելով ՀՀ պաշտպանունակությանը>>, նախագծում հիմնավորել են ընդդիմադիրները՝ եզրահանգելով, որ ԱԺ նախագահի հայտարարությունները հարիր չեն իր զբաղեցրած բարձր դիրքին եւ առաջացնում են դրանից բխող ռիսկեր ՀՀ արտաքին հարաբերությունների ոլորտում:

Հաջորդ հիմնավորումն այն է, որ Սիմոնյանն ընտրվելու օրվանից անհարկի միջամտում է ընդդիմադիրների ելույթներին, կողմնապահ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառում եւ չի կատարել Սահմանադրությամբ իր պարտականությունը՝ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի՝ ԱԺ նիստերին «անխոչընդոտ մասնակցությունը» չի ապահովել։

Անշուշտ, ընդդիմադիրները բավականին հիմնավոր նախագիծ են ներկայացրել, անշուշտ կլինեն նաեւ մարդիկ, որոնք ընդդիմությանը կմեղադրեն Նիկոլ Փաշինյանին թողած Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հարցում՝ փաստարկելով, որ դիցուկ ընդդիմադիր պատգամավորներին անազատության մեջ պահելու հրահանգը տրվել է վերեւից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես նաեւ Ալեն Սիմոնյանն ինքնագլուխ չի միջամտել ընդդիմադիրներին, հիմնականում Նիկոլ Փաշինյանի համար է ընդդիմադիրներին ընդհատել, սակայն դա որեւէ նշանակություն չունի: Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքը պետության երկրորդ պաշտոնյան է, այն էլ՝ խորհրդարանական կառավարման համակարգում եւ ունի այնպիսի լծակներ, որոնք իրեն թույլ են տալիս անկախություն եւ ինքնուրույնություն: Հակառակ պարագայում Ալեն Սիմոնյանն ինքն է ընտրում դառնալ Փաշինյանի կցորդ, նրա հրեշավոր քաղաքականության իրականացնող, ուստի բոլոր հիմքերը կան ազատվելու նրանից:

Անի Սահակյան

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am