«The Washington Post». Ղարաբաղում հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ
Ազդեցիկ ամերիկյան «The Washington Post» թերթում հրապարակված ԼՂ շփման գծում վերջին սրացումների հետ կապված հոդվածում նշված է,որ շփման գծին մոտ՝ ադրբեջանական կողմից, տեղի բնակիչները համոզված են, որ միայն պատերազմը նրանց իրական ազատություն կտա: «The Washington Post»-ը և «Associated Press»-ը նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միջնորդական առաքելություն են կատարում ղարաբաղյան հակամարտությունում, չկարողացան վերացնել լարվածությունը, և այդ իսկ պատճառով պահպանվում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը:
